«Ելք»-ի քայլը՝ քաղաքական դաշտի մանկական հիվանդություն.Արմեն Աշոտյան

«Ելք»-ի քայլը՝ քաղաքական դաշտի մանկական հիվանդություն.Արմեն Աշոտյան

ԱԺ 6-րդ գումարման աշխատանքների մեկնարկից առաջ հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը բոյկոտել էր նախագահի և կաթողիկոսի ելույթները:

ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանին լրագրողները հիշեցրեցին, որ որոկապես նոր Ազգային ժողով էին խոստանում. արդյո՞ք այս ԱԺ-ն ապահովում է այդ որակը, Աշոտյանը նշեց.

«ԱԺ աշխատանքներին գնահատական տալը առաջին նիստին, դա ավանս է, բայց կազմը խոստումնալից է՝ թեպետ «Ելք» դաշինքի քայլը քաղաքական դաշտի մանկական հիվանդություն է»,- նշեց Աշոտյանը և հավելեց.

«Վստահ եմ, որ մոտ ապագայում մեր գործընկերները նման տեսակի քաղաքական քայլերի չեն դիմի կամ քիչ կդիմեն»:

Իսկ ԱԺ-ի որակական դերի հետ կապված Աշոտյանը շեշտեց, որ ԱԺ-ին այսօր տրված է պատմական շանս, յուրաքանչյուրի դերն այստեղ շատ ավելի մեծ է: Գուցե հետաքրքիր դատարկ հռետորաբանություն, գուցե հիշվող վերնագիր՝ բայց բովանդակություն: Ներվը ոչ թե այս աշխատանքների մեջ պետք է գերշխի, այլ ստեղծի միտք և լուծման տարբերակներ փոխանցի մեր հանրությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում