AM | RU
USD
EUR
RUB

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է պետքարտուղարին զբաղվել խաղաղ ցուցարարների վրա հարձակված թուրքերի հարցով

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը նամակ է հղել ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընսին և պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին՝ կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել պատասխանատվության ենթարկելու այն անձանց, ովքեր պատասխանատու են Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված հարձակումների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Asbarez-ը:

«Տեսանյութերն ապացուցում են, որ կոստյում կրող տղամարդիկ դաժանորեն ծեծի են ենթարկում մի քանի մարդու, նետում են նրանց հատակին և ոտքով հարվածում գլխներին: Բազմաթիվ լրատվամիջոցներ գրում են, որ այդ անձինք եղել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգությունից, ովքեր ուղեկցել են նախագահին պաշտոնական այցի ժամանակ: Ահազանգող փաստ է այն, որ նման պահվածքը ապացույցն է Թուրքիայում քաղաքական ակտիվիստների, լրագրողների ու կրոնական ազատության լայնածավալ ոտնահարումների, ինչը վերջին տարիներին մեծ վնաս է հասցրել թուրքական ժողովրդավարությանը», - ասվում է Ռոյսի նամակում:

Նա հորդորել է պետքարտուղարին ու դատախազին անմիջապես զբաղվել այս հարցով և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր, քանի դեռ այդ անձինք չենք հեռացել Միացյալ Նահանգներից: «Օտար կառավարությունների գործակալները երբեք չպետք է ապահովագրված լինեն հանցավոր պահվածքի համար»,- նշել է կոնգրեսականը:

Լրահոս
Սուր շնչառական շնչառական վարակներն արձանագրվում են սեզոնին համապատասխան Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին Հայկական վարորդական իրավունքների հարցը կլուծվի մոտ ժամանակներս. դեսպան Վոլինկին Սիրտս կոտրված է. Ջեքի Սփայերը և ԱՄՆ մյուս կոնգրեսականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հոլանդական ընկերությունները հետաքրքրված են համագործակցել հայ գործընկերների հետ գյուղատնտեսության ոլորտում Կարեն Կարապետյանն ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին Միասնաբար ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը. համահայկական համաժողովի հայտարարությունը Սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ Դավիթ Լոքյանը և KFW բանկի պատվիրակությունը քննարկել են Վանաձորի կոշտ կենցաղային թափոնների ծրագրի նախնական փուլի խնդիրները Հրանուշ Հակոբյանը «Հայաստան-Սփյուռք» համաժողովը դիտարկում է որպես գաղափարներ առաջարկելու հարթակ ՀՀ առաջին տիկինն ընդունել է «Նոր ալիք 2017» մրցույթի հայաստանյան ներկայացուցիչներին Լույսը ցերեկը կուտակող, իսկ գիշերն արձակող լյումինոֆորները կարող են անվտանգության խնդիր լուծել Աշոտ Մանուկյանը հանդիպել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ Կիրո Մանոյանը ճիշտ է համարում Ցյուրիխյան արձանագրությունների մասին ՀՀ Նախագահի հայտարարությունը «ԴԱՀԿ մասին» օրենքի փոփոխությամբ հնարավորություն է տրվելու պարտապանին արգելադրման համար առաջարկել այլ գույք Արոնյանը և Լագրավն արագ ոչ-ոքի ավարտեցին դասական երկրորդ պարտիան Փոխվաչապետը զբոսաշրջությունն առավել զարգացող ճյուղերից է համարում Արցախը համահայկական երազանքի մարմնավորումն է. Արա Բաբլոյան ԱՄՆ կոնգրեսականները ժամանել են Արցախ. նրանք եղել են Շուշիում Պրահան տեղյակ չէ, թե ինչպես չեխական զենքը կարող էր հայտնվել Ադրբեջանում. «Ազատություն» ռադիոկայան Աշխատանքային այցով Հայաստանում է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեն Նախարար Արտեմ Ասատրյանն աշխատանքային այցով կմեկնի Լիսաբոն Աշխարհասփյուռ հայկական բիզնես կազմակերպությունների համար կարևոր է ընդհանուր հարթակների ձևավորումը Ռուսաստանցիների շուրջ 70 տոկոսը ցանկանում է Պուտինին նախագահ տեսնել 2018 թվականից հետո. հարցախույզ Սիրիական ընդդիմության ուժերը ԻՊ-ից ազատագրել են Ռաքայի տարածքի 80 տոկոսը ՀՀ-ում ՌԴ դեսպանը մամուլում իր մասին որոշ տեղեկություններ համարում է պատվիրված և սուտ Հակաբիոտիկների նկատմամբ մանրէների կայունությունը կարող է մարդկությանը զրկել պաշտպանությունից. ԱՀԿ Եվրամիությունը կոչ է արել չեղարկել Քրդստանի անկախության հանրաքվեն Իգնատի Առաքելյանը ֆրանսիացի գործարարների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները Հայաստանը ներդրողներին կարող է առաջարկել հասանելիություն դեպի 800 միլիոն սպառող ունեցող շուկաներ Շարմազանովն ընդունել է Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանին Փորձագետները ներկայացրել են «Նաիրիտ» գործարանում ուսումնասիրությունների նախնական արդյունքները Հարավային Կորեայի նախագահը Օլիմպիադա-2018-ի անվտանգության երաշխիքներ Է տվել Կառուցում ենք նոր Հայաստան, նոր հեռանկարներով Մխիթարյանը Պրեմիեր լիգայի վիճակագրությամբ առաջինների շարքում է Պետգույքի կառավարման վարչությունն աճուրդի է հանել պետա­կան կառավարչական հիմնարկին ամրացված ավտոմեքենան Կարո Փայլանը Հայաստան այցի առաջին օրը եղել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում Շավարշ Քոչարյանը կարեւորագույն խնդիր է համարում ցեղասպանությունների ճանաչումն ու բացառումը ՀՀ ԱԺ նախագահը վստահեցնում է՝ որևէ հանգուցալուծում չի կարող գերակա լինել Արցախի ժողովրդի ազատ կամքին Թուրք հովիվն անօրինական հատել է հայ-թուրքական սահմանը. սահմանախախտը ձերբակալված է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan