ԱԺ նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը

ԱԺ նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը:

Այս մասին Ազգային ժողովի նիստի ընթացքում հայտնեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: «105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 100-ը: Արա Բաբլոյանի օգտին քվեարկել է 88 պատգամավոր: 12 պատգամավոր քվեարկել է Էդմոն Մարուքյանի օգտին»,-նշեց Մելիքյանը:

Ազգային ժողովի նորընտիր նախագահն ընդգծեց, որ մեծ պատասխանատվությամբ ընդունում է իրեն տրված բարձր վստահությունը: «Ստանձնելով այս պաշտոնը հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորությունները, նպաստել Հայաստանի ինքնիշխանության և շահերի պաշտպանությանը: Ավելացնելու ոչինչ չունեմ»,- եզրափակեց Բաբլոյանը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում