ԱԺ 4 խմբակցություններն ընտրել են ղեկավարներ և քարտուղարներ

ԱԺ 4 խմբակցություններն ընտրել են ղեկավարներ և քարտուղարներ

Ազգային ժողովի 4 խմբակցությունները նիստեր են գումարել և ընտրել խմբակցության ղեկավարներ և քարտուղարներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստի ընթացքում այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«Հանրապետական» խմբակցությունը նիստի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրել Վահրամ Բաղդասարյանին, քարտուղար՝ Գագիկ Մելիքյանին: «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության նիստի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրվել Նիկոլ Փաշինյանը, քարտուղար՝ Գևորգ Գորգիսյանը: «Ծառուկյան» դաշինքի խմբակցության նիստում խմբակցության ղեկավար է ընտրվել Գագիկ Ծառուկյանը, քարտուղար՝ Վահե Էնֆիաջյանը: ՀՅԴ խմբակցության նիստում խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Ռուստամյանը, քարտուղար՝ Աղվան Վարդանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում