AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ Նախագահին Սուրեն Կարայանը զեկուցել է տնտեսական բարեփոխումների և ոլորտում իրականացվող ծրագրերի մասին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն այսօր զեկուցել է արտահանման զարգացման և ներդրումների ներգրավման ուղղությամբ արձանագրված արդյունքների և իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սուրեն Կարայանը նշել է, որ նախարարությունը աշխատանքներ է իրականացնում 2017 թվականի առաջին ամիսներին արձանագրված տնտեսական ցուցանիշների դրական դինամիկան պահպանելու և հետագա կայուն զարգացում ապահովելու ուղղությամբ։ Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ գերատեսչությունը նպատակադրվել է առաջիկա 5 տարիների ընթացքում ՀՆԱ կառուցվածքում արտահանման կշիռը հասցնել 45%-ի։ Նախարարի պաշտոնակատար Կարայանը տեղեկացրել է, որ այդ նպատակով ուսումնասիրվել են արտահանման աճի ներուժ ունեցող արդյունաբերության ճյուղերը և գործող ձեռնարկությունների զարգացման ծրագրերը։ Վերջիններիս ցուցաբերվում է անհրաժեշտ պետական աջակցություն՝ առկա ներուժը իրացնելու նպատակով։ Ձևավորվել է նաև ներմուծման փոխարինման համար նպատակահարմար ապրանքների ցանկ, որոնք համապատասխան օժանդակության պարագայում մրցունակ կլինեն ներմուծվող ապրանքների նկատմամբ։

Նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը Նախագահին զեկուցել է արտահանման նոր շուկաներ ներթափանցման և առկա շուկաներում դիրքերի ամրապնդման ու ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նախարարի պաշտոնակատարը, մասնավորապես, անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության շուկայում հայկական ապրանքների առաջմղման, խոշոր առևտրային ցանցերում դրանց ներգրավման, ԵԱՏՄ միասնական շուկաների և համատեղ արտադրության շղթաների ձևավորման ուղղությամբ քայլերին։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև Եվրամիությունում գործող GSP+ առևտրի արտոնյալ համակարգի շրջանակներում ՀՀ արտահանման ներուժի իրացմանն ուղղված միջոցառումներին և հեռանկարներին։ Սուրեն Կարայանի հավաստմամբ, աշխատանքներ են իրականացվում արտահանման աջակցության գործիքակազմի առավել լայն կիրառման և անհրաժեշտության պարագայում՝ դրանց արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

Նախարարի պաշտոնակատար Կարայանը Նախագահին տեղեկացրել է, որ մշակվել է Հայաստանի 2017 թվականի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը, և համալիր միջոցառումների իրականացման դեպքում ակնկալվում է, որ, այլ հավասար պայմաններում, ՀՀ դիր քը Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում 38-րդից կբարձրանա 26-րդ` գրանցելով 12 կետով բարելավում: Ըստ Սուրեն Կարայանի, նախատեսվում է առաջիկա 4-5 տարիների ընթացքում Հայաստանը դիրքավորել լավագույն 20 երկրների շարքում:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատարը Հանրապետության Նախագահին զեկուցել է նաև «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ նոր օրենքի մշակման աշխատանքների ընթացքի վերաբերյալ, որով նախատեսվում են ներդրողների պաշտպանության նոր երաշխիքներ։ Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նե րդրումային գրավչության և պոտենցիալ ներդրումային ծրագրերի ներկայացմանը և մասնավորապես, ներդրումային ծրագրերի հարթակին, որտեղ այժմ ներկայացված է 55 ներդրումային ծրագիր։ Նախարարի պաշտոնակատարը Նախագահին ներկայացրել է ներդրումային հիմնադրամների ձևավորման աշխատանքների ընթացքը։ Նրա խոսքով՝ ներդրումների խթանման նպատակով ստեղծվող «Սյունիք» ազատ տնտեսական գոտին կմեկնարկի 2017թ․ աշնանը։

Նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանի զեկույցը ներառել է նաև զբոսաշրջության ոլորտում գերատեսչության իրականացրած աշխատանքները։ Ըստ զեկույցի, մինչև 2020 թվականը կանխատեսվում է ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կրկնապատկել:

Հանրապետության Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Լրահոս
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 21 Ալիևի նյարդային արձագանքը Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին Գյումրիում անցկացվեց անկախության տոնին նվիրված «Պարենք հայերով» ազգագրական պարի ֆլեշմոբը Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ Էրդողանին և Ալիևին Նյու Յորքում ցույցերով են դիմավորում Մեքսիկայում եռօրյա սուգ է հայտարարվել. երկրաշարժի զոհերի թիվը հասել է 225-ի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է խաղաղապահ առաքելությունների բարեփոխմանն առնչվող բանաձև Անաչառության և օբյեկտիվության պահպանում. Լիբանանի «Զարթոնք» օրաթերթը տոնում է իր 80-ամյակը Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասնակիցներն ամփոփել են աշխատանքի արդյունքները Մեղադրել հայերին Խոջալուի դեպքերի մեջ, նույնն է, ինչ Հիտլերը մեղադրեր ԽՍՀՄ-ին և ԱՄՆ-ին Հոլոքոստի համար Սոցփաթեթի շահառուներն ID քարտերով կսպասարկվեն 2018թ. հունվարից Բուլղարիան ԵՄ-ում կբարձրացնի Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների վերացման հարցը Հայաստանն աշխարհին ներկայացրել է իր մոտեցումը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Ահարոն Շխրտմյանը «Հայաստան-Սփյուռք» համաժողովի կարեւոր նվաճում է համարում գաղափարների ազատ եւ անկաշկանդ արտահայտումը Քաղաքագետի կարծիքով Հայաստանի համար տարածաշրջանային և միջազգային ոչ մի կառույց չի կարող փոխարինել ԵԱՏՄ-ին Էդիկ Մինասյանն անկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերում է համարում բանակը, մամուլի ազատությունն ու բազմակուսակցական համակարգը Սուր շնչառական շնչառական վարակներն արձանագրվում են սեզոնին համապատասխան Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին Հայկական վարորդական իրավունքների հարցը կլուծվի մոտ ժամանակներս. դեսպան Վոլինկին Սիրտս կոտրված է. Ջեքի Սփայերը և ԱՄՆ մյուս կոնգրեսականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հոլանդական ընկերությունները հետաքրքրված են համագործակցել հայ գործընկերների հետ գյուղատնտեսության ոլորտում Կարեն Կարապետյանն ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին Միասնաբար ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը. համահայկական համաժողովի հայտարարությունը Սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ Դավիթ Լոքյանը և KFW բանկի պատվիրակությունը քննարկել են Վանաձորի կոշտ կենցաղային թափոնների ծրագրի նախնական փուլի խնդիրները Հրանուշ Հակոբյանը «Հայաստան-Սփյուռք» համաժողովը դիտարկում է որպես գաղափարներ առաջարկելու հարթակ ՀՀ առաջին տիկինն ընդունել է «Նոր ալիք 2017» մրցույթի հայաստանյան ներկայացուցիչներին Լույսը ցերեկը կուտակող, իսկ գիշերն արձակող լյումինոֆորները կարող են անվտանգության խնդիր լուծել Աշոտ Մանուկյանը հանդիպել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ Կիրո Մանոյանը ճիշտ է համարում Ցյուրիխյան արձանագրությունների մասին ՀՀ Նախագահի հայտարարությունը «ԴԱՀԿ մասին» օրենքի փոփոխությամբ հնարավորություն է տրվելու պարտապանին արգելադրման համար առաջարկել այլ գույք Արոնյանը և Լագրավն արագ ոչ-ոքի ավարտեցին դասական երկրորդ պարտիան Փոխվաչապետը զբոսաշրջությունն առավել զարգացող ճյուղերից է համարում Արցախը համահայկական երազանքի մարմնավորումն է. Արա Բաբլոյան ԱՄՆ կոնգրեսականները ժամանել են Արցախ. նրանք եղել են Շուշիում Պրահան տեղյակ չէ, թե ինչպես չեխական զենքը կարող էր հայտնվել Ադրբեջանում. «Ազատություն» ռադիոկայան Աշխատանքային այցով Հայաստանում է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեն Նախարար Արտեմ Ասատրյանն աշխատանքային այցով կմեկնի Լիսաբոն Աշխարհասփյուռ հայկական բիզնես կազմակերպությունների համար կարևոր է ընդհանուր հարթակների ձևավորումը Ռուսաստանցիների շուրջ 70 տոկոսը ցանկանում է Պուտինին նախագահ տեսնել 2018 թվականից հետո. հարցախույզ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan