«Առավոտ». Սասուն Միքայելյանը հրաժարվել է պատասխանել իր և նախագահի հարաբերությունների մասին հարցին

«Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանին «Առավոտ»-ը հարցրել է՝ իր և Սերժ Սարգսյանի հարաբերությունները 2008-ի թնջուկից հետո կարգավորվեցի՞ն։ «Կհարցնեք Սերժ Սարգսյանին, ինչի՞ եք էդ հարցն ինձ տալիս, ինքն ավելի բարձր դիրքերում ա»։

Թերթը հիշեցրել է. երբ Սասուն Միքայելյանը չորրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր էր և Սերժ Սարգսյանի հետ մտերիմ ընկերներ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց իր՝ քաղաքականություն վերադառնալու մասին։ Սասուն Միքայելյանն առաջիններից էր, որ կանգնեց Տեր-Պետրոսյանի կողքին։ Արդյունքում նրա և Սերժ Սարգսյանի մտերիմ-ընկերական հարաբերությունները փոխեցին իրենց բնույթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում