Աֆղանստանի արևելքում ոչնչացվել է ԻՊ ավելի քան 10 ահաբեկիչ

Աֆղանստանի անվտանգության ուժերի հետ համատեղ երկրի արևելքում հակաահաբեկչական գործողության ընթացքում ոչնչացվել է «Իսլամական պետության» (ԻՊ-ն արգելված է Ռուսաստանում) նվազագույնը 10 ահաբեկիչ: Այս մասին հայտնել է Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը: «Շապահարի շրջանում գործողության ընթացքում նվազագույնը 10 զինյալ է ոչնչացվել է, այդ թվում՝ կ ազմակերպության ազդեցիկ դաշտային հրամանատարներից մեկը, վեց ահաբեկիչ վիրավորում է ստացել»,-նշել են հաղորդագրության մեջ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, գործողության ընթացքում հայտնաբերվել է նաև գաղտնի զինապահեստ, որը պատկանել է լիկվիդացված խմբավորմանը:

Անվտանգության ուժերի և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում