Նալբանդյանը կմասնակցի Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 17-րդ նիստին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 22-ից 23-ը կայցելի Բրյուսել՝ մասնակցելու Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնությա ն հետ կապի վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում