Թերեզա Մեյը ցավակցություն է հայտնել պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ցավակցություն է հայտնել Մանչեսթերում համերգի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին, գրում է Reuters գործակալությունը:

«Մենք աշխատում ենք՝ ստանալու լիարժեք տեղեկատվություն այն մասին, ինչը ոստիկանությունը համարում է սոսկալի ահաբեկչական գործողություն»,-նշել է Մեյը՝ հավելելով, որ իրենց մտքերը զոհերի ու տուժածների ընտանիքների հետ են։

Վարչապետն ընդհատել է իր նախընտրական արշավը՝ հունիսի 8-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջանակում։ Այսօր վարչապետը արտակարգ կառավարական կոմիտեի (COBRA) հանդիպում կանցկացնի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում