Վիգեն Սարգսյանը ՉԺՀ դեսպանի և ռազմական կցորդի հետ քննարկել է փոխգործակցության զարգացման ուղիները

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում դեսպան Թիան Էրլունը ներկայացրել ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Չժան Ֆենխուային:

Վիգեն Սարգսյանը շնորհավորել է ռազմական կցորդին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, մաղթել հաջողություն Հայաստանում իր հետագա ծառայությունն իրականացնելու ընթացքում:

Զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-չինական հարաբերությունների ներկայիս մակարդակը, այդ թվում նաև` պաշտպանական բնագավառում, քննարկել են փոխգործակցության հետագա ընդլայնման և զարգացման ուղիները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում