«Հայկական ժամանակ». Դատախազը պահանջել է Արարատ Խանդոյանին դատապարտել 4 տարի ազատազրկման

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Արարատ Խանդոյանի գործով դատական նիստը։ «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ երեկ մեղադրական ճառով է հանդես եկել գործով մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը։

Վերջինս միջնորդել է Խանդոյանին դատապարտել 4 տարի ազատազրկման։ Պատժաչափը միջնորդելիս մեղադրող դատախազն ասել է, որ Արարատ Խանդոյանն իրեն մեղավոր չի ճանաչել, ինչպես նաև չի զղջացել կատարածի համար։

Նա նաև միջնորդել է Խանդոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ։ Հայկ Պետրոսյանի պահանջած պատիժը դժգոհություն է առաջացրել դահլիճում։ Նիստի ավարտից հետո թերթի հետ զրույցում Արարատ Խանդոյանի մայրն ասել է, որ անհիմն է դատախազի պահանջը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում