«Ժամանակ». Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ին մոտենալու քայլեր է անում

«Ժամանակ»-ում կարդում ենք. «Արմեն Աշոտյանի՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի քվեարկության շուրջ նորանոր մանրամասներ են ի հայ գալիս։ Պարզվում է, որ ՀՀԿ-ն «Ծառուկյան» դաշինքի հետ նախապես պայմանավորված է եղել, որ քվեարկելու են բոլոր հանձնաժողովների ղեկավարների օգտին, բայց պայմանավորվածությունը խախտվել է։

Պարզվում է, սակայն, որ «Ծառուկյան» դաշինքի անդամ Արգամ Աբրահամյանը Աշոտյանի օգտին բաց է քվեարկել ի ցույց բոլորի։ ՀՀԿ-ականները մեկնաբանում են, որ Հովիկ Աբրահամյանը այսկերպ ՀՀԿ-ին մոտենալու քայլեր է անում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում