Թոմ Քաթինայի մանկության երազանքը ինժեներ-մեխանիկ դառնալն էր

Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի միակ վիրաբույժ, «Ավրորա» նախաձեռնության 2017 թվականի դափնեկիր Թոմ Քաթինայի մանկության երազանքը ինժեներ-մեխանիկ դառնալն էր, սակայն միսիոներ լինելու նրա ձգտումը փոխեց երազանքի ճանապարհը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`Թոմ Քաթինան նշեց, որ բժիշկ դառնալու ցանկությունը նրա մոտ առաջացել է հանկարծակի:

«Եթե ես ինժեներ դառնայի, ես միսիոներ չէի լինի, եւ, հետեւաբար, որոշեցի ընտրել բժշկի մասնագիտությունը, որպեսզի օգտակար լինեմ մարդկանց»,-ասաց նա:

Թոմ Քաթինան որպես բժիշկ աշխատել է Քենիայում: «Այնտեղ պայմաններն ավելի լավն էին եւ ես որոշեցի աշխատել մի վայրում, որտեղ բժիշկներ չկան»,-հավելեց նա:

Բժշկը նշեց, որ եթե նա օրերից մեկ օր այլեւս չլինի, նրան անպայման կփոխարինեն: «Ես գիտեմ, որ Աստված ինձ հետ է, եւ նա ինձ կպաշտպանի: Նաեւ գիտեմ, որ երբ գա իմ մահվան օրը, ես ոչինչ չեմ կարողանա անել»,-ասաց Քաթինան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում