Կարկուտը վնաս է հասցրել Սյունիքի մարզի ցանքատարածքներին

Սյունիքի մարզի Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Վերիշեն, Ակներ գյուղերում նախօրեին տեղացած կարկուտից վնասվել են ցանքատարածքներ: Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը պարզել է, որ կարկտահարության հետևանքով Ակներ, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Կոռնիձոր և Արավուս համայնքներում մասամբ վնասվել են գարու, ցորենի, բանջարաբոստանային կուլտուրաների (կարտոֆիլի, լոբու սածիլներ) ցանքատարածքները և ծառերի բերքը:

Այդ մասին տեղեկացվել են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ու ՏԻ և ՀԳՄՀՎ պետերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում