Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարում ձևավորել սպանդանոցային կարողություններ

Հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագրով սահմանված հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցման առաջնահերթ գերակայությունը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարում առաջին հերթին լուծել հանրապետության ամբողջ տարածքում սպանդանոցային հնարավորությունների ստեղծումը:

«Սպանդանոցային կարողությունների իրավիճակային գնահատումը ցույց է տվել, որ հանրապետության որոշ մարզերում չկան գործող սպանդանոցներ, իսկ մյուս մարզերում կա լրացուցիչ սպանդանոցների ստեղծման անհրաժեշտություն: Այդ իսկ նպատակով հանձնարարում եմ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների և գյուղատնտեսության նախարարներին՝ մեկամսյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն հանրապետության տարածքում նոր սպանդանոցային կարողությունների ձևավորման հնարավորությունների վերաբերյալ՝ ներառելով դրանց ֆինանսավորման հնարավոր աղբյուրները»,- ասաց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում