Հայ և տաջիկ գործարարները քննարկում են համագործակցության հեռանկարները

Հայ և տաջիկ գործարարները քննարկում են համագործակցության հեռանկարները

Հայաստանի և Տաջիկստանի ձեռներեցների միջև նոր գործարար կապեր ստեղծելու, հետաքրքրություն ներկայացնող և ներդրումների համար գրավիչ ոլորտները ներկայացնելու համար Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել է հայ-տաջիկական գործարար համաժողովը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովը կազմակերպվել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի պաշտոնական այցի շրջանակում։ Համաժողովին մասնակցում են շուրջ 100 հայաստանյան և 36 տաջիկական ընկերությունների ներկայացուցիչներ։ Համաժողովից հետո հանքարդյունաբերության, գյուղմթերքի վերամշակման, քիմիական, ոսկեգործության, շինանյութերի արտադրության, տուրիզմի և բանկային ոլորտներում գործող տնտեսավարողների համար նախատեսված են B2B հանդիպումներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում