ՀՀ Նախագահն ընդգծում է Մինսկի խմբի համանախագահներին լայն աջակցություն ցուցաբերելու կարևորությունը

ՀՀ Նախագահն ընդգծում է Մինսկի խմբի համանախագահներին լայն աջակցություն ցուցաբերելու կարևորությունը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Տաջիկստանի Նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ բանակցությունների ընթացքում ևս մեկ անգամ վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի դիրքորոշումը՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման առնչությամբ: Այս մասին ասաց ՀՀ Նախագահը Տաջիկստանի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո արված հայտարարության ժամանակ:

«Հայաստանի դիրքորոշումն է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների հիման վրա, որոնք հավասարապես առնչվում են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքին»,- շեշտեց Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահն ընդգծեց հակամարտության գոտում լարվածության աճ թույլ չտալուն ուղղված պայմանավորվածությունների կատարման, իրավիճակի կայունացման և խաղաղ գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծման կարևորությունը:

«Ես ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին լայն աջակցություն ցուցաբերելու կարևորության վրա՝ որպես միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատ ստացած միակ ձևաչափ»,- ամփոփեց ՀՀ նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում