«Հրապարակ». Վիկտոր Դալլաքյանը չի շարունակի քաղաքական գործունեությունը

«Հրապարակ». Վիկտոր Դալլաքյանը չի շարունակի քաղաքական գործունեությունը

Սերժ Սարգսյանի աշխատակազմից ընդդիմադիր դաշտ տեղափոխված Վիկտոր Դալլաքյանը թերևս չի շարունակի քաղաքական գործունեությունը։ Հուլիսի 1-ին լրանում է նրա հիմնած «Երրորդ հանրապետություն» կուսակցության գրասենյակի վարձակալության մեկամյա ժամկետը, և տեղեկություն կա, որ չեն պատրաստվում երկարացնել վարձակալության ժամկետը, նախ՝ որ քաղաքական անհրաժեշտություն չկա, որովհետև կուսակցությունում գրեթե բացառում են ՕՐՕ-ի հետ նոր համագործակցության հնարավորությունը, դրանից բացի, փող չկա։ Ավելի վաղ փակվել էր նաև կուսակցության կայքը։ Քիչ հավանական է նաև, որ Դալլաքյանը դարձյալ պաշտոն զբաղեցնի։

Կուսակցության վարչության անդամ Էդուարդ Անտինյանը գրասենյակի փակման և ապագա անելիքների մասին «Հրապարակ»-ին ասել է. «Առաջիկայում, երբ մեր անելիքները հստակեցնենք, ըստ նոր ծրագրի, նաև կհամապատասխանեցնենք աշխատանքային պայմանները: Գրասենյակ պահելն ինքնանպատակ չէ, այն առաջին հերթին պետք է ֆունկցիոնալ նշանակություն ունենա: Կարծում եմ՝ առաջիկայում այդ հարցերի պատասխանները կունենանք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում