«Փաստ». ՎՊ նոր ղեկավարը աշխատանքից ազատել է 14 գլխավոր մասնագետի և աշխատակազմի ղեկավարին

«Փաստ». ՎՊ նոր ղեկավարը աշխատանքից ազատել է 14 գլխավոր մասնագետի և աշխատակազմի ղեկավարին

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի՝ ՎՊ նախագահի պաշտոնը թողնելուց ու քաղաքականությամբ զբաղվելուց հետո բավական բան է փոխվել Վերահսկիչ պալատում։ «Փաստ»-ը ՎՊ կայքից տեղեկացել է, որ ՎՊ նոր ղեկավար Լևոն Յոլյանը աշխատանքից ազատել է 14 գլխավոր մասնագետի։ Բացի այդ աշխատանքից հեռացել է նաև ՎՊ աշխատակազմի ղեկավարը, որը ինչպես նախկինում Լևոն Յոլյանը, բավականին մոտ էր Իշխան Զաքարյանի հետ։

«Նոր ղեկավար է նշանակվել 38-ամյա Հայկ Ավագյանը, ով մինչ այդ աշխատել է ՎՊ-ում որպես արարողակարգի և փաստաշրջանառության վարչության պետի տեղակալ, իսկ դրանից հետո եղել է «Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի» վարչական և կոմերցիոն տնօրենը»,-հավելել է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում