ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը կայցելի Թուրքիա

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը կայցելի Թուրքիա: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Թուրքիայում Եվրամիության գրասենյակից հայտնել են, որ այցը տեղի կունենա հուլիսի 6-ին: ԵՄ հանձնակատարի այցը հատկապես կարևորվում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի քննարկման տեսանկյունից:

Վերջին անգամ Հանը Թուրքիա էր այցելել 2016 թվականի սեպտեմբերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում