«Հրապարակ». Ինչպե՞ս են նախկին պաշտոնյաներն ապրում պաշտոնից դուրս
Նմանատիպ
«Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են նախկին պաշտոնյաներն ապրում պաշտոնից դուրս: Վերջերս, օրինակ, նախկինների հետաքրքիր քառյակի հանդիպեցինք Հյուսիսային պողոտայում, ազատ ոճի մեջ հագնված, բուռն զրուցելով՝ ճեմում էին գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, «Հայանտառի» նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը և գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-ի նախկին պետ Գագիկ Խաչատրյանը: Նրանք պարբերաբար հավաքվում, զրուցում, զբոսնում են Երևանի կենտրոնում, երբեմն հանգրվանում «Մետելիցա» սրճարանում: Այս պաշտոնյաները վերջին փուլի «օպտիմալացվածներն» են: Ավելի վաղ աշխատանքից ազատված գյուղնախի նախկին պաշտոնյաներից ոմանք, սակայն, արդեն գործ են գտել, մենք տեղեկացանք, որ փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն այժմ ՖԱՕ-ի (ՄԱԿ-ի պարենային և գյուղատնտեսական կազմակերպություն) խորհրդատուներից է, իսկ Սամվել Գալստյանն աշխատում է «Սպայկա» ընկերությունում: Հիշեցնենք, որ գյուղատնտեսության փոխնախարարներն ազատվել էին պաշտոնից 2016թ. հունիսին: Սամվել Գալստյանը գյուղնախարարի տեղակալ էր նշանակվել 2003- ին, Գառնիկ Պետրոսյանը՝ 2012-ին: Նրանք հեռացան Կարեն Կարապետյանի օպտիմալացումների արդյունքում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում