«Փաստ». Պատգամավոր. Գյուղացին կարկուտի պատճառով բերքը կորցնում է, որպես փոխհատուցում փտած սոխի սերմ են տալիս

«Փաստ»-ին տված հարցազրույցում Արմավիրի մարզից ընտրված ԱԺ պատգամավոր Արայիկ Աղաբաբյանն անդրադառնալով հարցին, թե՝ վերջերս 11 համայնք տուժեց կարկուտից, գյուղացիները բողոքի ցույց արեցին և վարչապետը խոստացավ օգնել։ Այս պահին գյուղացիները զգո՞ւմ են կառավարության աջակցությունը, թե էլի դժգոհություն կա, նշել է.«Գյուղացիները միշտ էլ հույսով ապրող ժողովուրդ են։ Իսկ դժգոհություն միշտ կա, եթե հաշվի առնենք, որ նախորդ տարիներին էլ նույն աղետն է տեսել, ու արդյունքում՝ ոչ մի պատասխան։

Փոխհատուցում կամ չի եղել, կամ լինելու դեպքում զարմանալի փոխհատուցում է եղել այն առումով, որ եթե այգեգործը կարկուրտի պատճառով բերքը կորցնում է, սրա փոխարեն պահեստներում առկա փտած սոխի սերմ են տալիս, էդ փոխհատուցումը ո՞րն է։ Պետության՝ գյուղացու կողքը լինելը լրիվ ուրիշ բան է ենթադրում։ Գյուղացին դա պետք է ռեալ զգա։ Գյուղացին դեռ բերքը չստեղծած պետք է վստահ լինի, որ աղետի դեպքում պետությունն իր կողքին է ու համարժեք փոխհատուցում կստանա, բայց մեր դեպքում գյուղացու համար անորոշություն է՝ աղետի դեպքում փոխհատուցում կստանա՞, թե ոչ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում