Ռուսաստանից Ադրբեջան է հասել զինտեխնիկայի նոր խմբաքանակ

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ստորագրված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում՝ Ադրբեջան է տեղափոխվել ռուսական արտադրության զինտեխնիկայի նոր խմբաքանակ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ մեջբերելով Ադրբեջանի զինված ուժերի պաշտոնական կայքի հաղորդագրությունը: Նշվում է, որ նոր զինտեխնիկան համապատասխան փորձարարական աշխատանքներից հետո կտեղափոխվի սահմանային զորանոցներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում