«Հայկական ժամանակ». Արգամ Աբրահամյանի ունեցվածքը

«Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի և եկամուտների հայտարարագիրը:

Նա ունի մեկ առանձնատուն, մեկ հասարակական նշանակության շինություն, մեկ արտադրական շինություն, երեք հողամաս: Որպես շարժական գույք Արգամ Աբրահամյանը հայտարարագրել է MERCEDES-BENZ 500 S և RANGE ROVER SPORT տեսակի մեկական ավտոմեքենա:

Արգամ Աբրահամյանը հայտարարագրել է նաև 1 միլիարդ 888 միլիոն դրամ, 69 միլիոն դրամ և 86 միլիոն դրամ արժողությամբ երեք տարբեր ընկերություններում:

Պատգամավոր ընտրվելու ժամանակ Արգամ Աբրահամյանն ունեցել է 450 միլիոն դրամ, 350 հազար դոլար և 45 հազար եվրո: Պատգամավորի եկամուտները գոյացել են վարձակալության դիմաց ստացած վճարից (4 մլն դրամ), ստացած փոխառությունից (4.8 մլն դրամ) և աշխատանքի վարձատրությունից (612 հազար դրամ): Արգամ Աբրահամյանի եկամուտներն, ընդհանուր առմամբ, կազմել են 9.4 միլիոն դրամ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում