ՉԺՀ-ի դեսպանը դատապարտել է ԱՄՆ-ի եւ Տայվանի միջեւ կնքված ռազական գործարքը

ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքը Տայվանին, ինչպես նաեւ պատժամիջոցների սահմանումը Չինաստանի ընկերությունների դեմ բացասաբար կազդեն ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ փոխադարձ վստահության վրա: Ինչպես հայտնել Է Reuters-ը, հունիսի 29-ին այս կարծիքն է հայտնել Վաշինգոնում ՉԺՀ-ի դեսպան Ցույ Տյանկայը:

«Այդ բոլոր գործողությունները՝ Չինաստանի ընկերությունների դեմ պատժամիջոցները եւ մանավանդ զենքի վաճառքը Տայվանին, որոշակիորեն կխաթարեն փոխադարձ վստահությունը երկու երկրների միջեւ եւ հակասում են Մար ա Լագոյի հանդիպման ոգուն»,– ասել է դեսպանը:

Ավելի վաղ Պետական դեպարտամենտը հավանություն Է տվել Վաշինգտոնի եւ Տայվանի վարչակազմի միջեւ ռազմատեխնիկական ոլորտում մոտավորապես 1,42 միլիարդ դոլար ընդհանուր գումարի պարտավորագրերին: Նույն օրն ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել երկու չինացի քաղաքացիների եւ ՉԺՀ-ի մի կազմակերպության նկատմամբ՝ Փենյանի հրթիռային եւ միջուկային ծրագրերի պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում