«Հայկական Ժամանակ». Ծնվել է ապրիլյան պատերազմի հերոս Մառոզ Ալիկի եղբորորդին՝ Ալեքսանը

Հունիսի 17-ին Գյումրիում ծնվել է ապրիլի 2-ին Ջաբրայիլի մարտերում հերոսի մահով ընկած փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի՝ Մառոզ Ալիկի եղբորոդին՝ Ալեքսան Առաքելյանը: Ծնողների ցանկությամբ իրենց առաջնեկը կրելու է հերոս հորեղբոր անունը:

«Մենք իրավունք չունեինք ուրիշ անուն դնելու այս փոքրիկին: Ծնվեց փոքրիկ Ալիկը: Քառօրյա պատերազմում ունենալով նահատակված հերոս Ալիկ, իրավունք չունեինք այդ նունը չպահպանել: Հիմա ցանկություններս այն է, որ այս պուճուրիկը մեծանա և իր անունին արժանի մարդ դառնա, ինչպիսին եղել է հերոս Ալիկ Առաքելյանը»,- «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է փոխգնդապետի հայրը՝ Գևորգ Առաքելյանը:

Փոքրիկը ծնվել է Գյումրիում 3 կգ քաշով և 50 սմ հասակով: Ալիկ Առաքելյանն առողջ բալիկ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում