Չինաստանի հարավում հեղեղումների հետևանքով մահացել է 33 մարդ

Չինաստանի հարավում սկսված հեղեղումները խլել են 33 մարդու կյանք, 15-ը համարվում են անհետ կորած: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հորդառատ անձրևները Չինաստանի հարավային շրջաններում սկսվել են դեռ հանգստյան օրերից: Իշխանությունները տարհանել են տուժած շրջանների հարյուր հազարավոր բնակիչների: Երկրին հասցված տնտեսական վնասը գնահատվում է մինչև 2,65 մլրդ ԱՄՆ դոլար:

Տարերային աղետի հետևանքով ավերվել է ավելի քան 19 հազար տուն, վնասվել է շուրջ 189 հազար շինություն: Տուժել է ավելի քան 668,2 մլն հեկտար գյուղական մշակելի հողատարածք:

Օդերևութաբանների տվյալներով՝ անձրևները շարունակվելու են մինչև հուլիսի 10-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում