«Հայկական Ժամանակ». Գյումրիի «Մուշ-2» թաղամասի բնակիչներն արտակարգ իրավիճակում են հայտնվել

Գյումրիի «Մուշ-2» թաղամասի բնակիչներն արտակարգ իրավիճակում են հայտնվել: Թաղամասի 22 բնակելի բազմահարկ շենքի կոյուղատար համակարգերը թերի կառուցապատման արդյունքում շենքից դուրս են եկել: Այժմ խնդիր է առաջացել փոխել 264 կոյուղատար համակարգ:

Թաղամասի բնակիչները «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրել են, որ կոյուղատար համակարգի հետ կապված խնդիր եղել է դեռ այն ժամանակ, երբ շենքերը նոր էին շահագործման հանձնվել:

Անորակ շինարարությունն այժմ բնակիչներին լրացուցիչ ծախսերի առաջ է կանգնեցրել: Թաղամասի բնակիչները տուն առ տուն գումար են հավաքում, որպեսզի հիմնովին փոխեն կոյուղատար համակարգը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում