Լապշինը չի ճանաչել իր դեմ ներկայացրած մեղադրանքները. բլոգերն օգտվել է վերջին խոսքի իր իրավունքից
Նմանատիպ
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բաքվում կայացած դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինն իր ելույթում պահանջել է արդարացնել իր պաշտպանյալին: Նա հայտարարել է, որ Լապշինի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքներն անհիմն են: «Փորձագետների կարծիքները չեն հինվում վստահելի ապացույցների վրա, քանի որ իր հոդվածներում Լապշինը կոչ չի արել խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,– ասել է Չերնինը:
Վերջին խոսքի իր իրավունքից է օգտվել Լապշինը, ով հայտարարել է, որ չի ճանաչում իր դեմ ներկայացված մեղադրանքները:
Դատավորը գնացել է խորհրդակցական սենյակ Լապշինի գործով վճիռը կայացնելու:
Ավելի վաղ դատախազը պահանջել էր բլոգերին դատապարտել 6 տարի և վեց ամիս ազատազրկման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում