AM | RU
USD
EUR
RUB

Եթե Թուրքիան չփոխի իր դիրքորոշումը գերմանական զորքերը պետք է դուրս բերվեն Քոնիայի ռազմաբազայից. Մարտին Շուլց

Գերմանիայում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Մարտին Շուլցը պահանջել է Թուրքիայում գտնվող գերմանացի զինվորներին այցելելու արգելքի պահմանման պարագայում հանել Քոնիայի ավիաբազայում գտնվող գերմանական զորքը:

Այս մասին հայտնում է թուրքական «Դիքեն» պարբերականը:

Գերմանացի պատգամավորների՝ Քոնիայի ավիաբազայում գտնվող գերմանացի զինվորականներին այցելելու արգելքին անդրադառնալով Մարտին Շուլցը նշել է.« Եթե Թուրքիան շարունակի մեր պատգամավորներին զրկել Քոնիայում գտնվող գերմանացի զինվորականներին այցելելու իրավունքից, անհրաժեշտ է գերմանական զորքը դուրս բերել այդ ավիաբազայից: Արգելքը մեզ համար անընդունելի է: Մենք շատ լավ գիտենք, թե մեր զինվորները ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում ինչ պայմաններով են տեղակայվել այդտեղ»:

Շուլցը հավելել է նաև, որ չնայած ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում ծառայություն իրականացնելու հանգամանքին, գերմանական բանակը կապված է գերմանական խորհրդարանին:

«ՆԱՏՕ-ն հստակ պետք է հասկացնի Թուրքիային, որ նման քայլերը խոչընդոտում են ՆԱՏՕ-ի գործունեությանը: Եթե Թուրքիան չփոխի իր դիրքորոշումը գերմանական զորքերը պետք է դուրս բերվեն Քոնիայի ռազմաբազայից»,- եզրափակել է Շուլցը:

Թուրքիան արգելել էր նաև գերմանացի պատգամավորների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հունիսի 5-ին մեկնել էր Թուրքիա՝ հանդիպելու գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ և վերջին անգամ քննարկելու գերմանացի պատգամավորների այցն Ինջիրլիք թույլ տալու հարցը: Չավուշօղլուն, սակայն, բացասական պատասխան էր տվել՝ նշելով, որ պատճառը պաշտոնական Բեռլինի դիրքորոշումն է Քրդական բանվորական կուսակցության (PKK) և գյուլենականների նկատմամբ: Նման հայտարարությունից հետո Գաբրիելն ասել է, որ իրենք այլընտրանք չունեն, քան զինվորներին Ինջիրլիքից այլ ռազմաբազա տեղափոխելը:

Գերմանիայի Բունդեսթագը պատգամավորների ձայների մեծամասնությամբ որոշում է ընդունել ետ կանչել իր զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից: Որոշման օգտին քվեարկել են 569 պատգամավորից 461-ը, դեմ՝ 85-ը, իսկ 23 պատգամավոր ձեռնպահ են մնացել: Այդպիսով, պատմության մեջ առաջին անգամ գերմանական բանակը իր զինվորներին դուրս է բերելու ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմաբազայից և տեղափոխելու է մեկ այլ՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրի ռազմաբազա:

Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին ավելի քան մեկ տարում շարունակում են լարված մնալ: Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների նախընտրական ելույթներն արգելելուց հետո հարաբերություններում վերջին լարվածության պատճառ է դարձել այն, որ պաշտոնական Անկարան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա: Թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ ապաստան տրամադրելու դիմումներ:

Լրահոս
«Ժամանակ». Հերմինե Նաղդալյանը պարտավորություններ ունի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 13 Իգնատի Առաքելյանն անդրադարձել է Հայաստան ներմուծված ԳՄՕ սերմերի հետ կապված խոսակցություններին Եվրամիության հետ նոր համաձայնագիրը նորանոր հեռանկարներ է բացում Հայաստանի առջեւ. Ֆրանսիայի դեսպան Կանադացի պատգամավորը դատապարտել է Արցախի նկատմամբ ադրբեջանական կողմի գործողությունները Իրանում 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. Հայաստանում այն չի զգացվել Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն Վիճաբանություն Թուրքիայի մեջլիսում. պատգամավորը նախարարին «ուրացող» է անվանել Երևանում բերման է ենթարկվել 35-ամյա ԱՄՆ քաղաքացին Պաղեստինում գրանցված բախումները հեռու են հայկական թաղամասերից Կովկասյան գորշ ցեղատեսակի բուծմամբ կլուծվի նաեւ պարենային ապահովության հարցը Հայտնի են նոր խորհրդարանի ամենաակտիվ և ամենաշատ բացակայող պատգամավորները ՀՀ Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռումինիայի դեսպանի հետ ՊՆ-ն հայտարարում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ Ժամկետային զինծառայող Նարեկ Ադիբեկյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող. Ֆրանսիայի դեսպան Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումը կարեւոր ազդակ է օտարերկրացի ներդրողների համար Հայաստանում առաջիկա 5 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ ՀՀ կառավարությունն ակնկալում է ՀՆԱ-արտաքին պարտքի հարաբերակցության 55.4 տոկոս ցուցանիշ Հայաստանում սնունդը բարելավելու եւ թերսնուցումը նվազեցնելու ուղղությամբ դպրոցներին կից ջերմատներ կկառուցվեն Մեքսիկան բալանսավորված դիրքորոշում ունի ԼՂ խնդրում. ՀՀ դեսպանի հարցազրույցը «Էլ Ունիվերսալ»-ին Թուրքիայի օդուժը հարվածներ է հասցրել հյուսիսային Իրաքում ՀՀ սահմանին զինծառայողն ականապայթյունային վնասվածք է ստացել. վիճակը կայուն ծանր է ԱԺ-ում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ ԶՈՒ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչի և զորացրման մասին Արցախում համածառայակցի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել «Հրապարակ». Գողականները գալիս են Հայաստան «Ժամանակ». Արթուր Բաղդասարյանը ապրիլի 9-ից հետո կնշանակվի ՍԴ նախագահ «Իրատես». Գալուստ Սահակյան. «Եթե հարուստ է, շատ փող ունի, ամեն ինչ էլ կարող է ուտել» «Հրապարակ». «Կապան մոլ»-ում արտասահմանյան հայտնի բրենդներ են ներկայացված լինելու ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 12 Արամ Ա-ն և Երուսաղեմի լյութերական եկեղեցու առաջնորդը քննարկել են Երուսաղեմի կարգավիճակի հետ կապված հարցեր Արցախը ողջունում է Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու՝ Հոնոլուլուի քաղաքային խորհրդի մտադրությունը Նյու Յորքում ահաբեկչության փորձի հետևանքով երեք հոգի թեթև մարմնական վնասվածքներ են ստացել ՊՆ-ում Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդման վերաբերյալ քննարկում է անցկացվել Նախագահն ընդունել է Գիտության և համաշխարհային հարցերով Պագուոշյան համաժողովների գլխավոր քարտուղարին Ռաֆայել Իսախանյան. «Հայաստան-Ադրբեջան խաղաղության քաղաքացիական պլատֆորմ»-ը խաբեություն է Դպրոցականների ձմեռային արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 25-ից Էյջի Տագուչին Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունը առավելություն է համարում ճապոնական ընկերությունների համար Հանձնարարվել է խստորեն վերահսկել երկարացված ժամկետներով շինթույլտվություններով աշխատանքների համար սահմանված ժամանակացույցերի պահպանումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan