Առաջին կիսամյակում հանրապետությունում ծնվել են 17 հազար 169 երեխա

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում ծնվել են 17 հազար 169 երեխա: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 7 տոկոսով: 2016 թվականի առաջին կիսամյակում ծնվել էին 18 հազար 393 երեխա: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Ամենաշատ թվով երեխաներ ծնվել են Երևանում` 6 հազար 807, այնուհետև Կոտայքում` 1 519, Արմավիրում` 1431: Քիչ թվով երեխաներ ծնվել են Վայոց ձորի մարզում` 275:

2017 թ. հունվար-հունիսին 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերը, 2016 թ. հունվար-հունիսի համեմատ, աճել են 2-ով, իսկ մանկական մահացության գործակիցը 1 000 կենդանի ծնվածների հաշվով կազմել է 9.9 պրոմիլ՝ 2016 թ. նույն ժամանակաշրջանի 9.1 պրոմիլի համեմատ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում