AM | RU
USD
EUR
RUB

ԻՊ-ի հրապարակած տեսանյութում երևացել են նաև ադրբեջանցի ահաբեկիչներ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը (ԻՊ) հուլիսի 30-ին Ռաքքայում նկարահանված 30 րոպե տևողությամբ տեսանյութ է հրապարակել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական cebhe.info-ն:

Middle East Media Research Institute մոնիտորինգային ծառայությունը մանրակրկիտ ուսումնասիրության է ենթարկել տեսանյութը, ինչի արդյունքում ի հայտ են եկել հետաքրքիր փաստեր:

Տեսանյութը նկարահանված է արհեստավարժ մակարդակով և ԻՊ-ի կոչն է Ռաքքայի բնակիչներին՝ ոչ մի կերպ չհամագործակցելու Քրդստանի բանվորական կուսակցության զինյալների և Սիրիական ժողովրդավարական ուժերի հետ:

Տեսանյութում հիմնականում հանդես է գալիս ԻՊ-ի գլխավոր քարոզիչ համարվող Մուհամմադ Ալ-Ադնանին, նրա խոսքն ուղեկցվում է Ռաքքայում տեղի ունեցած ռազմական գործողությունները ներկայացնող տեսանյութերով, որոնցում երևում են նաև ԻՊ-ին պատկանող զենքերն ու զինտեխնիկան:

Տեսանյութում ԻՊ ահաբեկիչները ցուցադրաբար մահապատժի են ենթարկում մի մարդու, ով իբր կասկածվում է «Իսլամի թշնամիների» հետ համագործակցության մեջ, այդպիսով փորձելով վախեցնել Ռաքքայի բնակչությանը:

Հիմնական ուշադրությունը տեսանյութում ԻՊ-ն հրավիրել է իր կազմում գործող օտարերկրացի ահաբեկիչների վրա, որոնց մեջ երևում են երկու ադրբեջանցի ահաբեկիչներ:

Տեսանյութում տեղ գտած կադրերում երևում է նաև, թե ինչպես են այս երկու ադրբեջանցի ահաբեկիչները պայթեցնում Ռաքքա մուտք գործող քրդերի դիրքերը:

Լրահոս
Ուկրաինայում ապամոնտաժել են Լենինի բոլոր հուշարձանները Իսպանիայում ՀՀ դեսպանությունը ճշտում է Բարսելոնայում տուժածների թվում հայերի ու ՀՀ քաղաքացիների առկայությունը Հարավային Կորեան «կարմիր գիծ» է սահմանել ԿԺԴՀ-ի համար Բարսելոնայի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 13-ի Բարսելոնայում ահաբեկչություն է տեղի ունեցել. ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց ՄԱԿ-ի ԳԱ առաջիկա նստաշրջանին ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին կարվի հայտարարություն. Զախարովա ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանությունում բացվել է ռազմական կցորդի գրասենյակ Ռուսական ինքնաթիռն արդյունավետ է, բայց չափազանցություն է ասել, որ հրդեհը մարվեց միայն «ԻԼ 76»-ի շնորհիվ. Դավիթ Կարապետյան Բուլղարիան պատրաստվում է ուժեղացնել թուրք-բուլղարական սահմանի վերահսկողությունը Ղազախ պաշտոնյան ՀՀ և Ղազախստանի զարգացման համար կարևորում է այլընտրանքային էներգետիկան. AstanaEXPO-2017-ում նշվել է Հայաստանի ազգային օրը Իրանը հայտարարել է հրթիռային ներուժը մեծացնելու պլանների մասին Սևանա լճում ռուս զինծառայողի մահվան պատճառ է եղել ներքին արյունահոսությունը Խոսրովի անտառի վերականգնման համար հայ բարերարի կազմակերպությունը նվիրաբերում է 100 000 եվրո Ավիաընկերությունները պետք է հետևություններ անեն. Սերգեյ Ավետիսյանը՝ ավիատոմսերի թանկացմանը Մահվան նպաստի համար հարազատները դիմում կարող են ներկայացնել ցանկացած տարածքի ծառայություն Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների մասին զեկույցներն ուղարկվել են միջազգային կառույցներին ԱՄՆ Պետդեպը քննադատել է Թուրքիայի իշխանություններին կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունքի համար Դե Միստուրան հուսով է, որ Ժնեւում միջսիրիական բանակցությունների նոր փուլը կկայանա սեպտեմբերին Թուրքիայում մեկնարկել են հայկական Սբ. Երրորդություն եկեղեցու վերակառուցման աշխատանքները Եմենում ձերբակալվել են ԱՄՆ-ի դեսպանատան 3 աշխատակից Վրաստանում փրկարարները ծովից ազգությամբ հայ տղամարդու դի են դուրս բերել Քննարկվել է հայ-իրանական համագործակցության հարցերի լայն շրջանակ Դնեպր քաղաքում տեղի կունենա Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման արարողությունը «ԻԼ-76»-ը 15-րդ թռիչքով շարունակել է հետմարման աշխատանքը Նախագահը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել սպորտային տուրիզմի զարգացման հարցը Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանի Գայի պողոտա-Մոլդավական փողոց և Տերյան փողոց-Կորյունի փողոց խաչմերուկներում Հայաստանը կիրականացնի գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թթ. ռազմավարական ծրագիր «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռը շարունակում է հետմարման աշխատանքները ԱՄՆ պետդեպը հրապարակել է Հայաստանում կրոնական ազատության վերաբերյալ 2016 թ. զեկույցը Թուրքիան կոչ է անում Գերմանիային չկառավարել Եվրամիությունը Կայացել է ՀՀ կառավարության հերթական նիստը. օրակարգային հարցերն ամբողջությամբ Հյուսիս-հարավի նպատակով որոշ տարածքների նկատմամբ ճանաչվեց գերակա հանրային շահ Սիրիայում ԻՊ-ի դեմ մարտերում զոհվել է Նուբար Օզանյանը Սախալինում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացուն սպանած ադրբեջանցին ԱՀ և ՀՀ վարչապետները ծանոթացել են Թալիշի վերականգնման աշխատանքներին Բնապահպանության նախարարությունը կոչ է անում չվնասել հրդեհների հետեւանքով անտառներից փախած կենդանիներին Օդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա ՄԻՊ-ի առաջարկով վերականգնվել է հաշմանդամություն ունեցող աշխատողի իրավունքը Իրականացվել է հրդեհաշիջման 13 թռիչք Վայոց Ձորում և Խոսրովի անտառում հրդեհաշիջման խնդիրը լուծված է. ԱԻՆ-ը հետևություններ կանի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan