AM | RU
USD
EUR
RUB

Առողջապահության ոլորտում հերթական օպտիմալացման արդյունքում կտնտեսվի 200 մլն դրամ

Առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումների և իրավական դաշտի ներդաշնակեցմամբ պայմանավորված գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ իրականացնելով օպտիմալացման նոր ծրագիր: Մասնավորապես, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ առավել որակյալ և մատչելի բուժսպասարկում ապահովելու համար ուսումնասիրվել է «Աշտարակի բժշկական կենտրոն», «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների, «Ուշիի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՀՈԱԿ-ի և «Մեծ Պարնիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությունը:

Ուսումնասիրությունից պարզվել է, որ «Աշտարակի բժշկական կենտրոն» և «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների ստացիոնար բաժանմունքները թերծանրաբեռնված են, «Ուշիի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՀՈԱԿ-ում նվազել է կցագրված բնակչության թիվը, իսկ «Մեծ Պարնիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական և ընդհանուր ստացիոնար բաժանմունքները թերծանրաբեռնված են և արդիական է դարձել այդ բաժանմունքների հետագա գործունեության նպատակահարմարության խնդիրը:

«Ընդունված որոշմամբ օպտիմալացման գործընթացի արդյունքում կտնտեսվի շուրջ 200 մլն դրամ, ինչպես նաև կբարելավվի առողջապահական կազմակերպությունների ֆինանսական վիճակը: Ակնկալվում է, որ ընդունված որոշումը հնարավորություն կտա նշված առողջապահական ընկերություններում ապահովել առողջապահական և ֆինանսատնտեսական ցուցանիշների բարելավում, տարածքի բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի բարձրացում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Տերտերյանը:

Լրահոս
Արամ Ա-ն և Երուսաղեմի լյութերական եկեղեցու առաջնորդը քննարկել են Երուսաղեմի կարգավիճակի հետ կապված հարցեր Արցախը ողջունում է Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու՝ Հոնոլուլուի քաղաքային խորհրդի մտադրությունը Նյու Յորքում ահաբեկչության փորձի հետևանքով երեք հոգի թեթև մարմնական վնասվածքներ են ստացել ՊՆ-ում Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդման վերաբերյալ քննարկում է անցկացվել Նախագահն ընդունել է Գիտության և համաշխարհային հարցերով Պագուոշյան համաժողովների գլխավոր քարտուղարին Ռաֆայել Իսախանյան. «Հայաստան-Ադրբեջան խաղաղության քաղաքացիական պլատֆորմ»-ը խաբեություն է Դպրոցականների ձմեռային արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 25-ից Էյջի Տագուչին Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունը առավելություն է համարում ճապոնական ընկերությունների համար Հանձնարարվել է խստորեն վերահսկել երկարացված ժամկետներով շինթույլտվություններով աշխատանքների համար սահմանված ժամանակացույցերի պահպանումը «Իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի կարգավիճակից». Մարդու իրավունքների միջազգային օրը նշվել է Արցախում ՊԵԿ փոխնախագահը վստահեցնում է` ֆիզիկական անձինք երրորդ երկրներից մեքենա ներկրելիս արգելքի չեն հանդիպի ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրից մեկ օրում հրաշքներ սպասելը միամտություն է Հայաստանում ծրագրեր են մշակվում հնագիտական տուրիզմը զարգացնելու ուղղությամբ Գևորգ Կոստանյանն անհրաժեշտություն է համարում ընտանիքում բռնության դեմ պայքարի մասին օրենքի ճիշտ կիրառումը ՀՀ նախագահը դրել է համայնքների առավել արդյունավետ կառավարման խնդիր և տվել հստակ նշաձողը ԱՄՆ-ում ստախոս ԶԼՄ-ները դուրս են եկել վերահսկողությունից. Թրամփ ՀՀ-ում իշխանությունը ձևավորվել է ընտրական տեղամասերում. «Ելք» դաշինքն ընդունում է ՀՀԿ-ի իշխանությունը Մեկնարկել է տարվա լավագույն մարզիկների ընտրության քվեարկությունը ԿԳՆ-ն նախաձեռնել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումների շարք Որոշ ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը չի ենթադրում, թե դրանք անպայմանորեն կթանկանան Թբիլիսիում մեկնարկել են հայ ժամանակակից երաժշտության օրերը Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ նոր համաձայնագրի ստորագրումը խթան կհանդիսանա երկկողմ ներդրումների ծավալի աճի համար Գինեգործների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն Հայաստանում առաջիկա 5 օրերին սպասվում է առանց տեղումների, արևային եղանակ Արմեն Ռուստամյանը կարևորում է համայնքի ղեկավարների կողմից չարաշահումների մասին բարձրաձայնելը Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը Էրդողանից բարոյականության դասեր չպետք է քաղեմ. Իսրայելի վարչապետ Հայոց ցեղասպանության ժամանակ երեխաների սպանդը հերքող Էրդողանը չի կարող դասեր տալ Իսրայելին Հայաստանը միջազգային գիտական հարթակում նախանձելի հաջողություններ է գրանցում Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Մագնուս Կարլսենն է Հենրիխ Մխիթարյանը ուզում է խոսել Մոուրինյոյի հետ իր ապագայի մասին Հայաստանում հաստատված սիրիահայն իր ձեռքի աշխատանքով փորձում է մուտք գործել ռուսական շուկա Աճում է քաղաքացիների և քաղաքացիական հասարակության մասնակցությունն իրավական ակտերի մշակման գործընթացում Ախուրյանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 11 Զորանոց, դղյակներ, մենատներ, մզկիթներ. Պալյան ճարտարապետական գերդաստանը մեծ հետք է թողել Ստամբուլում Հաջորդ տարի կստեղծվեն մարզերի զարգացման հիմնադրամներ. զարգացման ծրագրերը կազմելու են տեղի մասնագետները Անհրաժեշտ է որդեգրել համայնքների զարգացման նորարարական մոտեցումներ Արտաքին քաղաքական դաշտում ՀՀ քայլերը պետք է լինեն համահունչ Արցախի խորհրդարանի և ժողովրդի սպասումներին. Աշոտյան Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվել Մինսկում և Բաթումում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan