Սիրիայում ԻՊ-ի դեմ մարտերում զոհվել է Նուբար Օզանյանը

Սիրիայում ԻՊ-ի դեմ մարտերում զոհվել է Նուբար Օզանյանը

Սիրիայում օգոստոսի 14-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտերում զոհվել է հայազգի Նուբար Օզանյանը:

Ինչպես հաղորդում է horizonweekly պարբերականը, Նուբար Օզանյանի մահվան հետ կապված ցավակցական հաղորդագիր է տարածել «Նոր Զարթոնք» շարժումը. «Մենք մեծ ցավով տեղեկացանք հայ հրամանատար Նուբար Օզանյանի մահվան մասին: Նուբարը հայ հեղափոխական ավանդույթի կարեւորագույն կրողներից մեկն էր: Թող լույսը լուսավորի ձեր ճանապարհը: Ձեր պայքարը կշարունակվի մեր պայքարի միջոցով»:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ 1990-ականներին Օզանյանը մասնակցել է Լեռնային Ղարաբաղի ազատագրական պատերազմին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում