Հայաստանն ու Բրազիլիան կստորագրեն «Առևտրային ու ներդրումային համագործակցության մասին» հուշագիրը

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի ու Բրազիլիայի միջև «Առևտրային ու ներդրումային համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրին: Հուշագրում սահմանված են Հայաստանի և Բրազիլիայի միջև առևտրի ու ներդրումային գործունեության ոլորտներում համագործակցության ընդհանուր սկզբունքները:

Հուշագիրը համատեղ աշխատանքների հիմք կհանդիսանա՝ երկու երկրներում հավասարության եւ փոխշահավետ սկզբունքներով գործարար նախաձեռնությունների խթանման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում