Սեպտեմբերի 1-ին Հայաստանում դպրոց է այցելելու 40 հազար առաջին դասարանցի

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 1-ին դպրոց է այցելելու 40 հազար առաջին դասարանցի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

«Բոլոր հանրակրթական դպրոցները ապահովված են դասագրքերով: Այս տարի, ինչպես և նախորդ տարի, 1-ից 4-րդ դասարանների աշակերտները դասագրքերը կստանան անվճար: Նախագահի հանձնարարությամբ` այս տարի 38 սահմանամերձ համայնքներում, որոնք պետության կողմից ստանում են սոցիալական աջակցություն, 1-12 դասարանի աշակերտները դասագրքերը կստանան նույնպես անվճար»,– ասաց Արշակյանը

Նրա խոսքով` բոլոր դպրոցների շինարարական և վերանորոգման աշխատանքերը ավարտված են և ամբողջությամբ պատրաստ են պատշաճ կերպով դիմավորել աշակերտներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում