Ֆերմերային կոոպերատիվները նույնպես կկարողանան լիզինգով գյուղտեխնիկա ձեռք բերել

ՀՀ կառավարության ընդունած նոր որոշմամբ լիզինգային ծրագրով գյուղտեխնիկա կկարողանան ձեռք բերել նաև ֆերմերային կոոպերատիվները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ լիզինգով տեխնիկա կկարողանան ստանալ ոչ միայն ֆերմերներն ու առևտրային կազմակերպությունները, այլև ոչ առևտրային կազմակերպությունները, այսինքն՝ ֆերմերային կոոպերատիվները: «Արդեն իսկ նրանցից հայտեր ստացվել են»,– ասաց նախարարը:

Տեխնիկան տրամադրվում է 3-10 տարի ժամկետով (փոքր տեխնիկան՝ 3 տարով, տրակտորները՝ 6 տարով, կոմբայնները՝ 10 տարով), 2 տոկոս տոկոսադրույքով (տոկոսադրույքը 9 տոկոս է, որից 7 տոկոսը սուբսիդավորվում է):

Հետևեք մեզ նաև Telegram-ում