AM | RU
USD
EUR
RUB

Մարաթուկի բարձրությունից հասկացա սասունցիներին, Աստծուն, տրվելիքը, ուժը. Անդրանիկ սարկավագ Մանուկյան

Կորսված հայրենիքը, Հոռոմ տատն ու Էրգրի կարոտը

Սասնա Կորթերի և Մշո Բլանուխի կարոտը Մանուկյանների գերդաստանի հետ հասել էր Արագածոտնի (Թալինի) շրջանի Ներքին Բազմաբերդ գյուղ և ապրում էր Հոռոմ տատի պատմություններում: Էրգրի հողն ու ջուրը Հոռոմ տատը Թալին բերել չէր կարողացել, բայց երգ-երաժշտությունն ու կենցաղը բերել էր: Ու մինչ տատը փորձում էր Անդրանիկ թոռանը բացատրել, թե ինչ է էրգրի կարոտը, այն արդեն բնավորվել էր նրա սրտում` երգ ու պարով: Անդրանիկ Մանուկյանը թեկուզ չէր տեսել, թե ինչպես է պար բռնում Սասուն աշխարհը, բայց պատկերացնում էր` տատի պատմությունների շնորհիվ: Ու ոչ միայն. «Հոռոմ տատս շատ սիրուն էր երգում: Նրանից եմ ժառանգել իմ ձայնը: Երբ ութ տարեկան էի, նկարահանվեցի «Գորանի» ֆիլմում. այնտեղ երգեցի Արևմտյան Հայաստանից գաղթած մարդկանց հետ…Տատս էլ էր սիրում երգել, պատմություններ պատմել Սասունի, Մուշի մասին, իսկ մենք` երեխաներս, լսում էինք, բայց չէինք հասկանում, թե ինչ է կատարվում նրա հոգում: Նրա զգացած կարոտը զգացի միայն այն ժամանակ, երբ առաջին անգամ ոտք դրեցի Մշո հողում»,-պատմում է Անդրանիկ սարկավագ Մանուկյանը:

Բարեշնորհի` Էրգիրը տեսնելու վաղուց փայփայած երազանքն իրականացավ 2010թ. «Երբ հաստատ որոշեցի, որ պիտի գնամ, գնացի գյուղի ամենատարեց կնոջ`105-ամյա Մարիամ տատի մոտ ու ասացի` Մարիամ տատ, գնում եմ Էրգիր, զարմացած հայացքով նայեց ինձ ու ասաց. «Անտրանիկ լաօ, ընդեղ հարց ու փորձ էնը, հայեր մածա՞ձը, հայերեն լեզուն գա՞նը, հեդո ուրընծ հիդը դեխուց ըսը` հայեր տըր գանին, չմտածին, օր վերացելինք ըշխըրքի էրեսից…»: (Անդրանիկ տղա, այնտեղ հարցուփորձ արա, տես հայեր կա՞ն, հայերեն լեզուն պահպանվե՞լ է, հետո թուրքերին փոխանցիր, որ այստեղ դեռ հայեր կան, չմտածեն, թե վերացել ենք աշխարհի երեսից):

Գնացինք 26 հոգով` հիմնականում իմ հիմնադրած «Սասուն» համույթի անդամներով, գնացինք Մուշ, ավելի կոնկրետ` Մշո Բլանուխ: Այն, ինչին ականատես եղանք Մուշում, ահավոր էր. մոտ 7-8 գյուղ քանդել, արհեստական լիճ էին սարքում: Տեսնելով թե ինչ է կատարվում` հանպատրաստից որոշեցի, որ Մշո Բլանուղի գյուղերի գովք-խաղերգը հենց այդտեղ` քանդված տների ֆոնին պետք է երգել ու նկարահանել: Համարյա վերջացնում էինք, երբ մի քանի թուրքեր ու քրդեր քարերով հարձակվեցին մեր ավտոբուսի վրա ու ջարդեցին հետևի ապակին: Գիտակցելով, որ անիմաստ է նրանցից բացատրություն պահանջելը, սուսուփուս նստեցինք ու ճանապարհ բռնեցինք դեպի Սասուն: Այնտեղ` Դավթի բերդի վրա, պիտի յարխուշտա պարեինք ու նկարահանեինք: Խելահեղ բան էր, բայց ուզում էի, որ անպայման լինի դա: Հայաստանից տարված վերամբարձ կռունկն ու պրոֆեսիոնալ տեսախցիկները մեծ դժվարությամբ, բայց հասցրեցինք բերդի գագաթ: Կանգնելով այնտեղ` բերդի գագաթին, հասկացա, թե ինչու էր ողորմածիկ տատս ասում` էրգրի օդն ու ջուրն ուրիշ է, ուրիշ…»:

Բարեշնորհը վստահ է` այնտեղի քամին էլ է ուրիշ, ծառն էլ, քարն էլ... Զգացել է: Էրգրից բերված արժեքներն էլ`երկու խաչքարերն ու Վանա կատվի, արհեստների, պատմամշակութային արժեքների մասին պատմող գիրքը, աչքի լույսի պես է պահում, միայն թե`վերջինը կսկիծով: Գրքում թուրքերը, ինչպես միշտ, հայերի ստեղծածն ու ունեցածը վերագրել են իրենց: Բայց քանի որ թուրքերի ախորժակը շատ մեծ է, նրանք հոգևորը գողանալով չեն սահմանափակվել. « Մուշում իմ աչքով տեսա, թե ինչպես են հայկական գերեզմանները քանդել, ոսկորները շաղ տվել ու ոսկի են փնտրում: 1915թ. Ցեղասպանությունից ենք խոսում` այն դեպքում, երբ հիմա էլ շարունակվում է դա, մեր աչքի առաջ»,-վրդովված է Արաբոյի ցեղից սերած Անդրանիկ սարկավագ Մանուկյանը` Սասունում հայտնի «Կարմիր երեցի տան» ժառանգը:

Արևմտյան Հայաստան կատարած առաջին այցի ընթացքում տեսածի ու լսածի մասին Բարեշնորհը մտադիր է պատմել «Տեր ողորմեա» եռագրության միջոցով, որի մեջ ընդգրկված են Արևմտյան Հայաստանում նկարահանված 14 խաղ-պարերգերը:
Եռալեզու ֆիլմը պատրաստ է, իսկ գիրքն ու ձայներիզը, հավանաբար, շատ չեն ուշանա:

Մարաթուկի ուխտը, հայ-քրդական պարն ու սասունցի կինը

Էրգրից բերված հուշերն ամբողջացնելու ընթացքում Անդրանիկ սարկավագ Մանուկյանի կարոտն ավելի էր սաստկանում: Մշո Բլանուխի ու Սասնա Կորթերի հետ հոգևոր կապը նրան անընդհատ ձգում էր դեպի Էրգիր: Եվ այս տարի հուլիսի 25-ին Բարեշնորհը կրկին այցելեց Արևմտյան Հայաստան: Այս անգամ էլ իր հետ «Սասուն» անդամներից մի քանի հոգու տարավ, քանի որ չէր կարող ոտք դնել նախնյաց հողի վրա ու այնտեղ չհնչեցնել ազգային երգն ու պարը:

«Սկզբից գնացինք Բայազետ, Արարատի լանջին նկարվեցինք, հետո շարժվեցինք դեպի Մուշ: Այն, ինչ տեսանք Մուշում, հետո նաև Սասունում, անսպասելի էր: Թուրքերը մեր նախնիների տների լրիվ քանդել, տեղում ռեստորանային համալիրներ էին կառուցել: Առաջին անգամ որ գնացինք, այդ ծավալով շինարարություն չէր ընթանում, քրդերը հանգիստ ապրում էին հայերի տներում, չնայած այն ժամանակ էլ պատմաճարտարապետական հուշարձաններն էին այդ տեմպով քանդում, հիմա, երևի, միջազգային հանրության քննադատությունից վախենում են, կոթողներին ձեռք չեն տալիս: Նախորդ այցիցս 6-7 տարի է անցել, չգիտեի, որ այդքան բան կլինի փոխված, չնայած ինձ զգուշացնում էին, որ վտանգավոր է գնալը:

Պատկերացնո՞ւմ եք, ամեն քայլափոխի ոստիկաններ են: Եթե ուզում ես կարճ ճանապարհով որևէ տեղ գնալ, չեն թույլատրում, միայն հիմնական ճանապարհով կարող ես գնալ, որը հսկվում է ոստիկանների կողմից: Որոշ ճանապարհներ ընդհանրապես փակ են: Ասում են, որ դա անվտանգությունից ելնելով են անում, քանի որ լեռներում զինված մարդիկ կան: Նրանք այն հատուկենտ համարձակ ու իրենց ազգայինին հավատարիմ քրդերն են, որոնք պայքարում են թրքացման դեմ: Թուրքերն ամեն ինչ անում են, որ վերացնեն այդ ազգին, կաշառում են, բռնություններ են գործադրում, որպեսզի նրանք մոռանան քուրդ հասկացողությունն ու իրենց թուրք համարեն: Ցավոք, դա նրանց, կարծես թե հաջողվում է: Քրդական մի քանի հարսանիքի ենք ականատես եղել, որտեղ հարսն ու փեսան` թագավորն ու թագուհին, ոչ թե քրդական ազգային հագուտով էին, ինչպես ընդունված է նրանց մոտ, այլ ժամանակակից զգեստներով: Եթե թուրքերին հաջողվի սակավաթիվ ըմբոստ քրդերին էլ հնազանդեցնել, լավ չի լինի քրդերի համար, իսկ եթե ոչ, ապա հեռու չի այն օրը, երբ թուրքերն ու քրդերն իրար դեմ դուրս կգան»,-համոզված է Բարեշնորհը:

Ըմբոստ քրդերը թուրքերի հետ որքան լարված, հայերի հետ նույնքան բարեկամական են. Անդրանիկ սարկավագ Մանուկյանը հնարավորություն է ունեցել դա իր աչքով տեսնելու.

«Պետք է գնայինք Սասուն, Մուշում ապրող ընկերս` Արմենը, զանգեց մի բարեկամի, ով Սասունում է ապրում, և խնդրեց, որ ուղեկցի մեզ դեպի Դավթի բերդ: Բայց մինչ կճանապարհվեինք, Սասունում անսպասելի հյուր եկավ «Ակոս»-ի նախկին խմբագիրներից մեկը, պարզվեց, որ նրանք պատրաստվում են ուխտի գնալ Մարաթուկի Սուրբ Աստվածածին եկեղեցի և մեզ էլ առաջարկեցին միանալ իրենց: Առանց երկար-բարակ մտածելու` որոշեցինք փոխել մեր ուղղությունը: Երբ հասանք Մարաթուկի լանջին, քրդերի օբա-յայլաների հանդիպեցինք: Այդտեղ մի քանի ժամ մնացինք, հյուրասիրվեցինք, ահագին զրուցեցինք, միասին երգեցինք ու պարեցինք`բնականաբար ազգային երգեր ու պարեր: Իսկ գիշերվա ժամը երեքին սկսեցինք բարձրանալ Մարաթուկ:

Ճանապարհը մոտ չորս ժամ տևեց, բայց այնքան հեշտ բարձրացա, թիթեռնիկի պես էի քայլում: Պատկերացնո՞ւմ եք, ես հիպերտոնիկ եմ, բայց առանց դեղ խմելու ու որևէ դժվարության հասա Սբ. Աստվածածին: Այնտեղ կարոտս պոռթկաց…աղոթում էի, աղոթում համայն աշխարհի խաղաղության համար… Այդ բարձրությունից ամբողջ Սասուն աշխարհին նայեցի ու տատիկիս ասածը հասկացա… Տեսնելով այդ աշխարհը` մղկտում էի: Մարաթուկի բարձրությունից հասկացա սասունցիներին, Աստծուն, տրվելիքը, ուժը…

Ես չէի նախատեսել, որ աղոթք պիտի անեմ Մարաթուկի Սբ. Աստվածածնում, բայց Աստծո կամոք հասա այնտեղ: Մարաթուկի գագաթին կանգնելով` մտածեցի` էս ի՜նչ երկիր է պարգևել մեզ Աստված, իսկ մենք մինչև հիմա անձնական հարց ենք լուծում`  թե´ հոգևոր, թե´ աշխարհիկ աշխարհում…

Սարից իջնելուց հետո միայն իմացա, որ քրդերի հետ մի սասունցի կին է ապրում, ով ամուսնացել էր քրդի հետ, բայց հայերենը չէր մոռացել: Նրա հետ սկսեցի Սասունի բարբառով խոսել. դա մի հեքիաթ էր, իսկական հեքիաթ: Ներսս տրաքում էր, կարոտը սկսեց խեղդել կոկորդս…Այդտեղից ճանապարհեցի ուղիղ Կորթեր: Այնտեղ երկու տուն էր մնացել ընդամենը, բայց անփոփոխ, առաջվա պես… օդան էր, որտեղից դուրս էիր գալիս գոմ, իսկ կողքին էլ թոնրատունն էր, որտեղ տաք բոքոն էին եփում: Մտա ու սկսեցի մղկտալ, ներսս տակնուվրա էր եղել, զգացմունքներս պոռթկացին, թաքցնել հնարավոր չէր»:

Հենց այդտեղ` Հայրենի Սասունում, Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը երգեց տատից սովորած երգը` «Կանա դբի»-ն, որի ելևէջների հետ հոգում ամբարված սերն ու կարոտը հորդաց դեպի Սասնա սարեր ու ձորեր…

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Լրահոս
Լավրովն անտեղյակ է ՄԽ համանախագահության ձևաչափի փոփոխության մասին խոսակցություններից Լավրովը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման առաջընթացի հնարավորության մասին Պաշտպանության ոլորտի հատկացումների 17 տոկոսանոց աճը կուղղվի խաղաղության ու ներդրումների ապահովմանը Վահրամ Բաղդասարյանը Վանաձորում արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմքեր չի տեսնում Երևան քաղաքի Խաչատրյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկում կգործարկվի լրացուցիչ տեսախցիկ Նիկոլ Փաշինյանը հոռետեսորեն է վերաբերվում հացադուլին որպես քաղաքական պայքարի գործիք ՀՀ տարածքում սպասվում է ձյուն Անթիլիասի մայր տաճարում բացվեց Հայ գրքի համահայկական 38-րդ ցուցահանդեսը Ռուսաստանում հայերի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել. կան զոհեր եւ վիրավորներ Հայոց ցեղասպանությունը չդատապարտելը ծնեց հիտլերյան ֆաշիզմը. Էդուարդ Շարմազանովը՝ բելառուս գործընկերոջը Նոր նշանակումներ և կոչումների շնորհում ԱԻՆ-ում Նշվում է Երեխաների համաշխարհային օրը Երեխաներն ԱԺ-ում բարձրաձայնում են իրենց հուզող հարցերը. Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպվել է հատուկ նիստ Հայաստանը միջազգային հանրությանը տեղյակ է պահել, որ ընտրել է «և-և»-ի քաղաքականությունը. Վահրամ Բաղդասարյան Սահմանամերձ Բերդավանում հիմնվել է «Խաղաղության պուրակը» ՊԱՀՀ-ում ավարտվել է գերատեսչական վերապատրաստման առաջին փորձնական դասընթացը Թուրքիայի մեջլիսում ընտրում են նոր խոսնակի ՀՅԴ-ն բավարարված է կառավարության աշխատանքով Լևոն Արոնյանը՝ միանձնյա առաջատար Դավիթ Հարությունյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներին Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար Բեռնարդ Քուշները միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին Արցախի նախագահն աշխատանքային այցով Ֆրանսիայում է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 20 Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց փաստաթուղթ, որով Սումգայիթի դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչեց Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան Ուկրաինան և Վրաստանը պատրաստ չեն միանալ ՆԱՏO-ին. Դաշինքի գլխավոր քարտուղար Սաադ Հարիրին Լիբանանի նախագահին հայտնել է երկիր վերադառնալու մասին «Սովորական ցեղասպանություն» նախագիծը Սումգայիթի ջարդերի 30-ամյա տարելիցին հանդես կգա նոր ծրագրերով Կալիֆորնիայում նորագույն օդերևութաբանական արբանյակ է տիեզերք արձակվել Կառավարության ղեկավարը ծանոթացել է կադաստրի համակարգի ընթացիկ աշխատանքներին և իրականացվող բարեփոխումներին Արգենտինական ռազմական նավատորմն ընդլայնում է անհետացած սուզանավի որոնողական աշխատանքները Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է անվանի բժիշկ Լեո Բոկերիային 29-ամյա երիտասարդն իր ստեղծած կայքում ապօրինի տարածել է «Շանթ»-ի սերիալները. հարուցվել է քրեական գործ «Խոսափողը գեթ մեկ օրով երեխաներին». նոյեմբերի 20-ին Ազգային ժողովում կկազմակերպվի հատուկ նիստ Կոլումբիայի օդանավակայանում լքված շունը սատկել է տիրոջ կարոտից Սիրիայում մեկ օրում ստորագրվել է զինադադարին միանալու երկու համաձայնագիր Հայաստանը կդառնա ԵՄ հետ շրջանակային համաձայնագիր ստորագրող առաջին ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկիրը. New Europe-ի անդրադարձը Արցախի և Ադրբեջանի սահմանագծում հարաբերական հանգիստ իրադրությունը մնացել է անփոփոխ Իրանի դեմ պատժամիջոցները չեն արգելում Թեհրանին մարդասիրական օգնություն տրամադրել. ԱՄՆ-ի ֆիննախ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan