AM | RU
USD
EUR
RUB

Սպանություն հարսանյաց հանդեսից հետո. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 25-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները, կասկածյալը ձերբակալվել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի բաժնից:

2017 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 01:20-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ կրծքավանդակի առաջային պատի կտրած-ծակած վերք մարմնական վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ Ստեփան Մինասյանը՝ ծնված 1992թ., որտեղ մահացել է՝ առանց գիտակցության գալու:

Նույն օրը հաղորդում է ստացվել ևս երկու անձի՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու մասին. ժամը 01:25-ին ձախ ուսագոտու շրջանի փակ հյուսվածքների սալջարդ մարմնական վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ Հ. Բաղրամյանը՝ ծնված 1996թ., իսկ 02:50-ին՝ Ե. Հայրապետյանը՝ ծնված 1972թ.՝ որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք մարմնական վնասվածքով:

Պարզվել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքներն ստացել են նույն միջադեպի ժամանակ։ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ երիտասարդի սպանության, մյուս երկու անձանց մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տուժողները սեպտեմբերի 3-ին մասնակցել են հարսանյաց հանդեսի, որի ավարտից հետո՝ ժամը 00:10-ի սահմաններում, 1996թ. ծնված երիտասարդը ռեստորանի բակում դանակով մեկ անգամ հարվածել է Ս.Մինասյանի մորեղբորը՝ Ե.Հայրապետյանին, ինչը նկատելով՝ Ս. Մինասյանը վազել է նրա հետևից։ Նրանց հետևից է վազել նաև Ս.Մինասյանի հայրը, ով որդուն Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցի հատվածում հայտնաբերել է դանակահարված, և նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։

Քրեական գործով` Ս.Մինասյանը և Ե.Հայրապետյանը ճանաչվել են տուժող, 1996թ. ծնված երիտասարդը ձերբակալվել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր: Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական համալիր, դատաքիմիական փորձաքննություն:

Լրահոս
ՈՒՂԻՂ. Լոս Անջելեսում տեղի է ունենում «Հեռուստամարաթոն-2017»-ը Բասկետբոլի հավաքականը հաղթեց Ալբանիային Նախագահ Սերժ Սարսյանը Բրյուսելում մասնակցում է ԱլԳ գագաթնաժողովին ընդառաջ ԵԺԿ առաջնորդների հանդիպմանը ՀՀ Նախագահը «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի անդամներին է ներկայացրել ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման հեռանկարները ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. Մարիա Զախարովա Բելգիան Հայաստանի համար կարևոր գործընկեր է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում. ՀՀ Նախագահ Սիրիայի ընդդիմադիրները համատեղ հայտարարություն են տարածել Իրանում կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ դրամահավաք- միջոցառումը Զախարովան մեկնաբանել է ԼՂ հակամարտության կարգավորման «Պուտինի պլանի» մասին լուրերը Արցախ. Գործող տնտեսություն Հայաստանի սահմանի մոտ հայտնաբերվել է ադրբեջանցի զինծառայող Ջալիբեյլի Բահրուզ Փարվիզ օղլուի դին Ադրբեջանը հաստատել է հայկական դիրքերի մոտ ադրբեջանցի զինծառայողի դիակ հայտնաբերելու մասին լուրը Ռիո Ֆերդինանտը Մխիթարյանի չխաղալը կապում է Պոգբայի վերադարձի հետ Էլինար Վարդանյանը ՀՀ-ԵՄ համաձայնագրում լուրջ բարեփոխումների ազդակներ է տեսնում տարբեր ոլորտներում Ֆրանսիայի նախագահը Հրանտ Դինքի այրուն է հանձնել «Շիրակ» հիմնադրամի մրցանակը Ստվերային շրջանառությունները կրճատելու նպատակով ՊԵԿ-ը նոր մոտեցումներ կկիրառի Աբովյանում կառուցվելու է արևային վահանակների արտադրության գործարան «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծի հանրային քննարկման ընթացքում լրագրողական կազմակերպություններից որևէ առաջարկ չի ստացվել. ՀՀ ԱՆ Կբարձրանա բաժնետիրական ընկերությունների կառավարման գործընթացի թափանցիկությունը Լուծվում է Լոռու և Շիրակի գյուղական համայնքների՝ երկրաշարժից տուժած 12 ընտանիքի բնակարանային խնդիրները Մադրիդը կդադարեցնի Կատալոնիայի իշխանությունների հաշիվների հսկողությունը, եթե վստահի նրանց օրինապահությանը Մերժվում են բոլոր նախագծերն ու առաջարկությունները, որոնք կարող են օրինապահ բիզնեսմենի համար խնդիրներ ստեղծել. Կարեն Կարապետյան Վարչապետին ուղղված հարցը բավարարվեց. Նոյեմբերյանում կկառուցվի շուկա Կառավարությունում քննարկվել է բազմաբնակարան շենքերից զվարճանքի ակումբները տեղափոխելու մասին օրենսդրական փաթեթը Հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է նպաստի տնտեսական աճին. Վարդան Արամյան «Աշնակ» և «Երևանի ՋԷԿ»-ի ենթակայանների համար անհրաժեշտ սարքավորումների մատակարարումը սկսված է Բնակարան գնելու դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագիրը փոխվում է Արցախում ականի պայթյունից վիրավորում ստացած զինվորին Երեւան են տեղափոխում Եթե կողմերից մեկն ունի «ամեն ինչ, կամ ոչինչ» դիրքորոշումն, ապա բանակցություններում կլինի ոչինչ «Ձվի էական թանկացում չունենք». Բաբկեն Պիպոյան Հայ-ադրբեջանական սահմանի միջդիրքային տարածքում ադրբեջանցի զինծառայողի դիակ է հայտնաբերվել Թուրքիան Գյուլենին արտահանձնելու խնդրով յոթ հարցում է ուղարկել ԱՄՆ Մարզերի համար մշակվում են կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգեր Սիսիան–Գորիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է Մենք ունեցել ենք շատ ծանր չորային տարի. Իգնատի Առաքելյան «Արմենիա» ավիաընկերությունը վերագործարկում է դեպի Բեյրութ և Բաղդադ թռիչքները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը Կառավարությունը կաջակցի տարերային աղետներից տուժած համայնքների բնակիչներին Մասսայական սպանություն ադրբեջանական բանակում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan