«Ժամանակ». Նաիրա Զոհրաբյանը անհեթեթություն է որակել իրեն սպառնալու մասին տեղեկությունը

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակը) և Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադ) սպառնացել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։

Վերջինս օրեր առաջ ԱԺ-ում հայտարարել էր, որ ՀՀԿ-ական պատգամավորներ Արտակ Սարգսյանը, Արայիկ Գրիգորյանը և Արկադի Համբարձումյանը հանձնաժողովի աշխատանքների պարբերաբար և անհարգալից բացակայելու համար կզրկվեն աշխատավարձի որոշ մասից։ Դրան հաջորդել էին ԲՀԿ-ական տիկնոջն ուղղված սպառնալիքները։

«Ժամանակ»-ի հետ զրույցում Զոհրաբյանը հերքել է տեղեկությունը՝ հայտարարելով, որ իրեն ոչ ոք չի կարող սպառնալ։

«Դա անհեթեթություն է։ Երբեմն նման անհեթեթ լուրեր ինձ էլ են հասնում, բայց սա դեռ չէր հասել»,- նշել է Զոհրաբյանը և լիաթոք ծիծաղել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում