Ֆրանսիայի տարածքներում «Իրմա» փոթորիկը 1,2 մլրդ եվրոյի վնաս է պատճառել

Ֆրանսիայի անդրծովյան տարածքների՝ Սեն Մարտեն և Սեն Բարտելեմ վրա սեպտեմբերի 6-ին պատուհասած «Իրմա» փոթորկի հասցրած վնասները կազմել են շուրջ 1,2 մլրդ եվրո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ֆրանսիայի պետական ապահովագրական CCP ընկերությունը:

«CCP-ն ենթադրում է, որ պատճառված վնասների գումարը կազմելու է շուրջ 1,2 մլրդ եվրո: Այս գումարն իր մեջ ներառում է բնակելի տներին, ավտոմեքենաներին, ձեռնարկություններին պատճառված վնասները»,– հայտնել են ապահովագրական ընկերությունից՝ հավելելով, որ փոխհատուցումներ կարվեն այն անձանց ու կազմակերպություններին, ովքեր ապահովագրվել էին բնական պատահարներին:

«Իրմա» փոթորկի զոհ է գնացել ավելի քան 20 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում