«Ժամանակ». Արտաշատի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուն հայտնի է

«Ժամանակ». Արտաշատի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուն հայտնի է

««Ժամանակ»-ի տեղեկություն­ներով՝ ՀՀԿ-ն նոյեմբերի 5-ին կայանալիք Արտաշատի քաղաքա­պետի ընտրություններում որոշել է առաջադրել կուսակցության՝ Արտաշատի երիտասարդական կառույցի ղեկավար, Արտաշատի ավագանիի անդամ, «էյ-Ի-Ջի» Արտաշատի ԳՀՏՍ ծառայության պետ Կարեն Բենիամինյանի թեկնածությունը: Կարեն Բենիամինյանն առաջադրվել էր նաև ԱԺ ընտրություններում ռեյտինգային ցուցակով, սակայն հետո նրա անունը դուրս մնաց նախընտրական ցուցակից: ՀՀԿ-ի այս ընտրությունը ամենավառ ապացույցն է այն բանի, որ Աբրահա­մյանները որոշում են կայացրել առհասարակ չմասնակցել ընտրություններին: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև Աբրահամյանների ընտա­նիքին մոտ կանգնած մեր աղբյու­րը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում