AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողովի 42-րդ գիտաժողովը

 
 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում սեպտեմբերի 13-ին մեկնարկեց Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողովի 42-րդ գիտաժողովը` նվիրված հանձնաժողի կազմավորման 50-ամյակին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը և ավելի քան 70 գիտնական 18 երկրից, ովքեր կներկայացնեն 60-ից ավելի գիտական զեկուցումներ տարբեր երկրներում երկրաբանության պատմության հիմնախնդիրների, Հայաստանում երկրաբանական մտքի կայացման և զարգացման պատմության վերաբերյալ:

Վաչե Գաբրիելյանը ՀՀ կառավարության կողմից ողջունեց գիտաժողովի մասնակիցներին և մաղթեց արդյունավետ աշխատանք:

«Հետաքրքիր փաստ է, որ Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողովի ստեղծումը անմիջականորեն կապ ունի Հայաստանի հետ: 1964 թվականի միջազգային երկրաբանական կոնգրեսի շրջանակում որոշվեց ստեղծել Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողով, և, ի կատարումն որոշման, 1967 թվականին Երևանում Խորհրդային Հայաստանի Գիտությունների ակադեմիայում տեղի ունեցավ հանձնաժողի հիմնադիր նիստը` հանձնաժողովի երկրաբանական գիտությունների պատմության ոլորտի հետազոտողների համար ապահովելով երկրաբանական գիտությունների հետագա բազմաթիվ նվաճումներ: 1967 թվականից ի վեր հանձնաժողովի անդամների կողմից հրապարակվեցին գիտական մեծ արժեք հանդիսացող մեծաքանակ աշխատանքներ: Ներկայումս հանձնաժողովի 50-ամյակին Հայաստանը հերթական անգամ ստանձնում է այս կարևոր իրադարձության կազմակերպման գործընթացը»,- ասաց Գաբրիելյանը:
Ըստ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի` երկրաբանության պատմության գիտությունը առանձնահատուկ է այն առումով, որ այն առնչվում է գիտության մյուս ճյուղերի հետ` հնագիտության, տիեզերագիտության, ֆիզիկայի և այլն:

«Մենք ծանոթանում ենք այն երևույթների հետ, որոնք տեղի են ունենում Երկրի կեղևում: Մեր հայ գիտնականները ոչ միայն հիմա, այլ նաև սկսած միջնադարից իրենց աշխատություններում բերել են տվյալներ, որոնք վերաբերել են երկրաբանությանը: Ներկայումս երկրաբանական գիտության պատմությանը վերաբերող բազմաթիվ աշխատանքներ կան: Օրինակ` Սպիտակի երկրաշարժը գիտականորեն բոլոր ուղղություններով նկարագրված է, և այն պետք է փոխանցվի հաջորդ սերունդներին: Պետք է հասկանալ՝ Երկրի ընդերքում արդյո՞ք բոլոր գործընթացներն են հաշվի առնվել, արդյո՞ք գիտենք պատճառը, թե այդ երկրաշարժն ինչու է տեղի ունեցել, գուցե այլ հանգամանքնե՞ր կան: Իսկ դա հետազոտությունների արդյունքում պետք է պարզվի, և հաջորդ սերունդները կարող են ունենալ նոր տվյալներ»,- ասաց Մարտիրոսյանը:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը նշեց, որ հանձնաժողովի զեկուցումներն առնչվում են երկրաբանական պատմության տարբեր դրվագների և հարցերի:

«Եվս մեկ անգամ անդրադարձ կկատարվի երկարաբանական պատմության ձևավորման տարբեր խնդիրներին, և, ինչը շատ կարևոր է, կհիշատակվեն այն գիտնականների և հետազոտողների անունները, ովքեր իրենց գործունեությամբ և գիտական նվաճումներով էապես նպաստել են երկրաբանական գիտության ձևավորմանը»,- ասաց Ջրբաշյանը:

Գիտաժողովի ընթացքում կներկայացվի նաև 50-ամյակին նվիրված «Երկրագիտության պատմությունը. Տարելիցին» հոբելյանական գիրքը:

Հանձնաժողովը նպաստում է երկրագիտության ոլորտում մշտական հետազոտության անցկացմանը: Երկրաբանության գիտությունների պատմության միջազգային հանձնաժողովի հիմնադիր ժողովը տեղի է ունեցել 1967 թվականին` Հայաստանում` ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայում: Այժմ հանձնաժողովն ունի 289 անդամ 57 երկրից:

Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը:

 

Լրահոս
«Արսենալ»-ը նոր մարզչի անունը կհայտնի այս շաբաթ Կամաց-կամաց, ուզեն թե չուզեն, Արցախի ճանաչման գործընթացն սկսում է իր արդյունքները տալ. Կայծ Մինասյան ՀՀ նախագահն անդրադարձել է կոռուպցիոն շղթաների հայտնաբերման մասին ԱԱԾ պետի հայտարարությանը Ժամանակն է, որ վրացիները այն հաճախականությամբ այցելեն Հայաստան, որով հայերն են գնում Վրաստան Նիկոլ Փաշինյանը և Դեմետրիս Սիլուրիսը քննարկել են հայ-կիպրական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր Էներգետիկայի բնագավառում առկա փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակվի. Արթուր Գրիգորյան Ատեստավորման արդյունքում բարձր գնահատականներ ստացած ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան Կրթական համակարգը պետք է քաղաքականից ազատել՝ թողնելով այն շնչի. ոլորտի փորձագետները բարձրաձայնում են խնդիրները ՀՀ վարչապետի տիկինը համաձայնել է լինել բարեգործական նոր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աստանա Կորեայի Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ Նախարարը գյուղոլորտի զարգացման կարևոր պայման է համարում կոոպերացիաների խթանումը Հայաստանը սպասում է ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից համաձայնագրի ամբողջական վավերացմանը. ԱԳՆ խոսնակ Էլեկտրոնային կառավարման հարցում Էստոնիան պատրաստ է իր փորձը փոխանակել Հայաստանի հետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի վարչապետը Մեկնարկել են հայերենի դասեր Երևանի «Հատուկ կացարանի» բնակիչների համար ԿԳ նախարարը վստահեցնում է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն տնօրեններ կամ ռեկտորներ չեն ընդունվել Իսրայելի հետ հարաբերությունները զարգացնելու ուղենիշը շարունակական է լինելու. ԱԳՆ խոսնակ Սփյուռքի նախարարը Գարեգին Բ Կաթողիկոսին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունների վերաբերյալ իր տեսլականը Ավստրալիայի Ռայդ քաղաքն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությանը սատարող բանաձև Փաշինյանը հանձնարարել է 10-օրյա ժամկետում ներկայացնել գերատեսչությունների կանոնադրությունների վերջնական տարբերակները Նիկոլ Փաշինյանն իմ երազած վարչապետը չէ, բայց ցանկացած բանակցություններում նրա մեջքին կանգնած եմ. Շարմազանով Պատկան մարմիններն աշխատում են դպրոցներում դրամահավաքները կանխելու ուղղությամբ Շարմազանովն այս պահին արտահերթ ընտրությունների անցկացման իրավական և քաղաքական հիմնավորումներ չի տեսնում Արտահերթ ընտրությունների անցկացմանը երկիրը պետք է պատրաստ լինի. Արարատ Միրզոյան Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահը հայ-լեհական հարաբերությունների զարգացման հույս է հայտնել Զինծառայող Լևոն Թորոսյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին Հայաստանը դուրս չի գա Բոլոնյան կրթական համակարգից Համատեղ ուժերով կարող ենք հասնել համազգային նպատակների կենսագործմանը. ՀՀ սփյուռքի նախարար Շարմազանովին անհանգստացնում է ռազմահայրենասիրական դաստիարակության վերաբերյալ ԿԳ նախարարի դիրքորոշումը Մոնղոլիայի վարչապետը շնորհավորել է ՀՀ վարչապետին Զինծառայողները կարող են բարձրաձայնել իրենց մտահոգությունների մասին 1-16 թեժ գծի համարով Ես մտահոգվելու առիթ չունեմ. Շարմազանովն անդրադարձել է ԱԱԾ տնօրենի խոստացած բացահայտումներին Բալայանը ԱԳՆ-ում կադրային փոփոխությունների մասին հարցին պատասխանեց՝ հղում անելով Նիկոլ Փաշինյանին Գևորգ Պետրոսյանը «Ծառուկյան» դաշինքի և Փաշինյանի միջև տարաձայնությունների վերաբերյալ տեղեկություն չունի Ալեն Սիմոնյանը «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնում տեսնում է Լենա Նազարյանին ԱԳՆ խոսնակը վստահեցրեց՝ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրակարգից շեղում չի լինելու Պե՞տք է անցնել 10-ամյա կրթության, թե ոչ. փորձագետների դիտարկումները Շվեյցարիայի դեսպանը հեռանկարային է համարում Հայաստանի հետ համագործակցությունը տնտեսության տարբեր ճյուղերում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan