«Ժողովուրդ». Առաջին նախագահին սպասարկած ավտոմեքենայի աճուրդը կկայանա հոկտեմբերի 11-ին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած ավտոմեքենայի աճուրդը կկայանա հոկտեմբերի 11-ին: 1982 թվականի արտադրության «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ» մակնիշի ավտոմեքենան գնահատված արժեքը կազմում է 17 մլն դրամ:

«Յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով: Եթե այս ավտոմեքենան հոկտեմբերի 11-ին չվաճառվի, ապա հաջորդ աճուրդը կկայանա հոկտեմբերի 26-ին, իսկ ավտոմեքենայի գինը կդառնա 13,6 մլն դրամ: Ապա այն նորից վաճառքի կհանվի նոյեմբերի 10-ին` 10 մլն 880 հազար դրամով, 27-ին` 8 մլն 704 հազար դրամով»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում