Քրեակատարողական վարչության ծառայողները կանխել են «Արմենիա» ԲԿ-ից կալանավորի փախուստի փորձը

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ծառայողները կանխել են «Արմենիա» բժշկական կենտրոնից կալանավորի փախուստի փորձը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, հոկտեմբերի 2-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, ինքնաձիգով զինված քաղաքացին մտել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ուր բուժում է ստանում կալանավորված մի քաղաքացի, և անկանոն կրակոցներ արձակել:

Հարձակում գործող անձը վնասազերծվել է կալանավորին հսկող քրեակատարողական ծառայողների կողմից: Կանխվել է նաև փախուստի փորձը: Կատարվում է քննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում