Վլադիմիր Պուտինը կարևորում է ՌԴ սուբյեկտների և ՀՀ մարզերի միջև երկխոսության զարգացումը

Շատ կարևոր է զարգացնել երկխոսություն ՌԴ սուբյեկտների և Հայաստանի մարզերի միջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է հոկտեմբերի 6-ին հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում:

«Մեր շրջանների արդյունավետ կապերը ծառայում են կրթության, տնտեսության, մշակույթի ոլորտներում համագործակցությանը: Այդ պատճառով շատ կարևոր է զարգացնել երկխոսություն ՌԴ սուբյեկտների և Հայաստանի մարզերի միջև»,-ասված է ՌԴ նախագահի ուղերձում:

Նա հույս է հայտնել, որ հանդիպման շրջանակում մանրամասն կքննարկվեն հրատապ հարցեր՝ համատեղ նախաձեռնությունների հեռանկարները ինովացիոն, հումանիտար, զբոսաշրջային ոլորտներում: «Կատարեք կոնկրետ առաջարկներ, որոնք կնպաստեն հետագա վստահության, փոխըմբռնման հաստատմանը Հայաստանի և Ռուսաստանի միջև»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում