Կարեն Կարապետյանն ու Սերգեյ Չերյոմինը քննարկել են համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Մոսկվայի կառավարության նախարար, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինին:

Զրուցակիցները քննարկել են համագործակցության ներկա մակարդակին և հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,Սերգեյ Չերյոմինը նշել է, որ 2017 թ. առաջին կիսամյակում Հայաստանից Մոսկվա արտահանման ծավալն աճել է 40 տոկոսով, ինչն առաջանցիկ ցուցանիշ է մյուս երկրների համեմատ: Նա ներկայացրել է Մոսկվայում տնտեսական քաղաքականության ներկայիս ուղղությունները և ներդրումային ծրագրերը:

Կարեն Կարապետյանը կարևորել է արդյունավետ գործակցությունը շարունակելուն և ապրանքաշրջանառության ծավալի ավելացմանն ուղղված կոնկրետ քայլերի ձեռնարկումը: Վարչապետն անդրադարձել է կառավարության կողմից գերակա համարվող մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, խոսել Հայաստանի՝ որպես տարբեր երկրների շուկաներ իրար կապող հարթակի հնարավորությունների մասին և առաջարկել դիտարկել ներդրումային ծրագրերի հեռանկարները:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև քաղաքային կառավարման և զարգացման ոլորտի բարեփոխումների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում