Վիգեն Սարգսյանը ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության պետին և խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմին է ներկայացրել հոկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանին և ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Չափազանց կարևորելով բարձրագույն սպայական և հրամանատարական կազմի պարբերական հաճախականությամբ տեղաշարժերը տարբեր ստորաբաժանումներ, ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ՀՀ նախագահի հրամանագրերով պատասխանատու պաշտոնների նշանակված գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը և գնդապետ Վաղինակ Սարգսյանը ջանք ու եռանդ չեն խնայի ներդնելու իրենց գիտելիքներն ու ողջ մասնագիտական ներուժը ԶՈՒ-երի առջև դրված խնդիրները բարձր մակարդակով կատարելու և հաջողությունների նոր նշաձող սահմանելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում