ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությանը հաջողվել է փոխել ադրբեջանցի պատվիրակի զեկույցի հակահայկական ձևակերպումները

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությանը հաջողվել է փոխել ադրբեջանցի պատվիրակի զեկույցի հակահայկական ձևակերպումները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի հանձնաժողի նիստում հայկական պատվիրակությանը հաջողվել է փոխել ադրբեջանցի զեկուցողի զեկույցում ներառված հակահայկական ձևակերպումները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

«Քիչ առաջ ավարտվեց ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստը, որտեղ եվրոպացի մեր գործընկերների աջակցությամբ ու անմիջական ներգրավվածությամբ հաջողվեց ադրբեջանցի զեկուցողի զեկույցի նախագծում առկա անցանկալի հակահայկական ձևակերպումները փոխել»,- գրել է Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում