ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ քաղաքական դպրոցը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության դեսպանին

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ քաղաքական դպրոցը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության դեսպանին

Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության հրավերով ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ քաղաքական դպրոցի ունկնդիրների համար “Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականությունը” թեմայով հանրային բանախոսությամբ հանդես է եկել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

Դեսպանը հանգամանորեն անդրադարձել է Ռուսատանի արտաքին քաղաքականության հիմնահարցերին և առաջնահերթություններին, մանրամասն վերլուծել է արդի գլոբալ քաղաքական զարգացումները:

Ի. Վոլինկինը, մասնավորապես, կարևորել է ՀԱՊԿ և ԵՏՄ շրջանակներում ծավալված փոխշահավետ համագործակցությունը: Բանախոսության ավարտին դեսպան Վոլինկինը պատասխանել է դպրոցի ունկնդիրների հարցերին:

Մինչև բանախոսության մեկնարկը Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում դեսպանի հետ աշխատանքային քննարկում են ունեցել ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում